ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սևծովյան նեղուցների խնդիրը ռուս-թուրքական հարաբերությունների սրման համատեքստում

Ռուս-թուրքական լարված հարաբերությունների համատեքստում քննարկվում է այն հարցը, որ Թուրքիան կարող է ռուսական նավերի համար փակել Բոսֆոր և Դարդանել նեղուցները, որոնք կապում են Սև և Միջերկրական ծովերը: Սա ռուսական (սևծովյան) նավերի գլխավոր անցուղին է, դրանց փակումը կարող է վտանգել Սիրիայում ռուսական կոնտինգենտի մատակարարումը, քանի որ այս նեղուցները կարևոր լոգիստիկ նշանակություն ունեն:

Նեղուցներով նավերի տեղաշարժը կարգավորվում է 1936 թվականին կնքված Մոնտրյոյի կոնվենցիայով, որը ստորագրել են նաև Թուրքիան և ԽՍՀՄ-ը: Ինչպես նշում է РБК-ն, Կոնվենցիայի երկրորդ հոդվածի համաձայն առևտրային նավերը կարող են անարգել անցնել նեղուցներով` անկախ դրոշից և բեռից:

Այն դեպքում, եթե Թուրքիան պատերազմի մեջ է գտնվում, նա պարտավոր է թույլատրել բարեկամ և չեզոք երկրների քաղաքացիական նավերը, սակայն միայն գիշերը և Անկարայի նախանշած հերթականությամբ:

Իսկ եթե Թուրքիան չի մասնակցում պատերազմին, բայց «ռազմական վտանգի սպառնալիք է զգում», միևնույն է, պետք է թույլատրի բոլոր, այդ թվում՝ պոտենցիալ հակառակորդի քաղաքացիական նավերի անցումը: Այս դեպքում նրանք կարող են շարժվել նաև ցերեկը, թեև Անկարան պետք է նախանշի ուղղությունը:

Ռազմական նավերի պարագայում խաղաղ ժամանակ Թուրքիան պարտավոր է թույլատրել բոլոր երկրների փոքր և միջին դասի նավերը: Իսկ սևծովյան տերությունները, այդ թվում՝ Ռուսաստանը̦ կարող են նեղուցներով անցկացնել ցանկացած դասի ռազմանավ: Միակ սահմանափակումն այն է, որ նրանք պետք է միայնակ շարժվեն կամ նվազագույն ուղեկցությամբ:

Եթե Թուրքիան պատերազմական վիճակում է կամ գտնվում է ռազմական սպառնալիքի վտանգի տակ, ռազմական նավերի անցումը թույլատրելու հարցը որոշում է Անկարան: Բայց, եթե պաշտոնապես պատերազմ չի հայտարարվել, Թուրքիան պետք է թույլատրի օտարերկրյա նավերի անցումը` պայմանով, որ նրանք կտրվել են ռամածովային ուժերի իրենց բազայից: Նեղուցները փակելու համար Թուրքիան պետք է ունենա նաև ՄԱԿ-ի համաձայնությունը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Անկարան աստիճանաբար ձգտում է ուժեղացնել նեղուցների վրա իր վերահսկողությունը:

1994 թվականին Թուրքիան ընդունեց  Բոսֆոր և Դարդանել նեղուցներով նավարկության մասին կանոնակարգ: Այս փաստաթղթի համաձայն՝ Թուրքիան կարող է դադարեցնել նավարկությունը` մատնանշելով գիտական, վերանորոգման և հորատման աշխատանքները, ոստիկանան գործողությունների անցկացումը և այլն: 200 մետրից ավել երկարություն ունեցող նավերը կարող են նեղուցներով անցնել միայն ցերեկը և միայն թուրք ծովային ուղեկցորդի հետ: Թուրքական իշխանությունները նաև կարող են որոշակի կասկածների դեպքում ստուգել բեռնատար նավերը:

Հատկանշական է, որ 1994 թվականի թուրքական կանոնակարգը չի ընդունվել միջազգային հանրության կողմից, սակայն նույն թվականի հուլիսի 1-ից Թուրքիան այն գործարկում է:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: