ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սև ուրբաթ կամ Black Friday

ԱՄՆ-ում և աշխարհի բազմաթիվ այլ երկրներում այսօր սև ուրբաթ է: Չեղչեր̦ զեղչեր ու էլի զեղչեր…

Նոյեմբեր ամսվա վերջին ուրբաթ օրը, որի ընթացքում բազմաթիվ խանութներում բարձր արժեք ունեցող էլեկտրոնային սարքավորումները և խաղալիքները վաճառվում են մեծ զեղչով, ըստ ավանդույթի անվանվում է «Սև ուրբաթ», քանի որ անցյալում հաշվապահական մատյաններում եկամուտը գրանցվում էր սև թանաքով, իսկ կորուստները՝ կարմիր:

Ամեն տարի Սև ուրբաթը նշվում է մեծ ծեծկռտուքներով և կռիվներով, քանի որ այն գնումներ կատարելու գլխավոր օրն է: Գնումներ կատարող բազմաթիվ քաղաքացիներ տուժում են՝ ընկնելով «ապրանքային տենդի» մեջ։

Օրինակ, նախորդ տարիներին իր «մրցակիցներից» առաջ անցնելու համար մի կին արցունքաբեր գազ էր կիրառել։ Մեկ ուրիշ տեղ էլ անվտանգության աշխատակիցն էր օգտագործել արցունքաբեր գազ, որպեսզի հանդարտեցնի գնորդներին: Երրորդ տեղում  մբոխը գետնին էր տապալել և ոտնակոխ արել մի աղջկա։ Տարբեր խանութներում հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել։ Օրինակ, առևտրի կենտրոններից մեկում սկսվել էր մեծ ծեծկռտուք միևնույն ապրանքին միաժամանակ մոտեցած կանանց միջև: Թեժ միջադեպը շարունակվել է մինչ այն պահը, երբ կանացից մեկը որոշել է կիրառել էլեկտրաշոկ: Մեկ ուրիշ գնորդ էլ նմանատիպ միջադեպի ժամանակ անգամ գրպանի դանակն է գործի դրել:

Մի տղամարդ  մանկահասակ երեխային մոռացել էր ավտոկանգառում կայանած մեքենայի մեջ և գնացել գնումներ կատարելու: Երեխային պատահաբար նկատել էր ոստիկանը և փորձել գտնել նրա ծնողներին: Երկար ժամանակ ոչ մի արձագանք չստանալով' նա կոտրել է ավտոմեքենայի ապակիները և դուրս բերել քնած երեխային: Իսկ ահա մի երիտասարդ կին մանկական հագուստ գնելու ժամանակ վիճաբանության արդյունքում քաշքշուկ է հրահրել և թքել մյուս կնոջ երեխայի վրա: Ոստիկանությունը ձերբակալել է կնոջն անչափահաս երեխայի վրա ձեռք բարձրացնելու մեղադրանքով:

Ի դեպ̦ մեր մայրաքաղաքում՝ Երևանում էլ են սկսել Սև ուրբաթներ կազմակերպել… Հենց այսօր՝ ժամը 22:00-ից սկսած Երևան Մոլում գնորդներին սպասվում են տարատեսակ զեղչեր ու ակցիաներ մինչև ուշ գիշեր բաց խանութների կողմից:

Պետք է նշել նաև̦ որ Սև Ուրբաթն ամեն տարի հաջորդում է իրենից ոչ պակաս հայտնի ու տարածված Գոհաբանության օրվան̦ որը համարվում է ընտանեկան տոն ամերիկացիների համար: Նրանք այդ օրը հավաքվում են իրենց տներում, պատրաստում են տապակած հնդկահավ, դդումի կարկանդակ և ավանդական համեղ այլ ուտեստներ, խոշոր քաղաքներում տեղի են ունենում տոնակատարություններ։ Ամերիկացիները մասնակցում են բարեգործական միջոցառումներին։

Անկախություն հռչակած Ամերիկայի առաջին նախագահը` Ջորջ Վաշինգթոնն, առաջարկել է ամեն տարի նոյեմբերի 26-ին նշել Գոհաբանության օրը̦ երբ կարելի է շնորհակալություն հայտնել Աստծուն` ունեցած ամեն ինչի համար:

1864 թվականին նախագահ Աբրահամ Լինքոլնի կարգադրությամբ տոնակատարության համար ընտրվել է յուրաքանչուր տարվա վերջին հինգշաբթին։

Եվ քանի որ Գոհաբանության օրը նշում են նաև ԱՄՆ-ում բնակվող հայերը̦ սովորաբար, հենց այդ օրն էլ կազմակերպվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը։ Երեկ̦ ի դեպ̦ հերթական դրամահավաքի արդյունքում հավաքվել էր մոտ 10 միլիոն ԱՄՆ դոլար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: