ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիայի թուրքմեններ. տեղեկանք

Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման պատճառներից մեկը ռուսական օդուժի և սիրիական բանակի գործողություններն են Սիրիայի այն շրջաններում̦ որտեղ մեծաթիվ թուրքմեններ են ապրում: Սա հենց այն շրջանն է, որտեղ Անկարան խոցեց ռուսական Սու-24 ինքնաթիռը: Պաշտոնական Անկարան հայտարարում է, որ Սիրիայի թուրքմեններին պաշտպանելն իր պարտքն է: Ովքե՞ր են նրանք:

Սիրիայի թուրքմենները կամ թուրքերը թյուրքական ծագում ունեն և Սիրիայի տարածքում բնակվում են Օսմանյան կայսրության ժամանակներից: Նրանց թվաքանակի մասին պաշտոնական տեղեկություններ չկան: Մի շարք աղբյուրների համաձայն՝ նրանց թիվը կազմում է 100-ից 200 հազար: Թուրքմեն որոշ ղեկավարներ հայտարարում են, որ Սիրիայի թուրքմենների թիվը տատանվում է 750 հազարից 1.5 միլիոնի սահմաններում: Իսկ Թուրքմենների ազգային կոալիցիայի ղեկավարը 2012 թվականին Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ սիրիացի թուրքմենների թիվը 3.5 միլիոն է:

Թուրքմենները հիմնականում բնակվում են Սիրիայի հյուսիսային Լաթաքիա նահանգում, որը գտվում է թուրքական սահմանից ոչ շատ հեռու: Սիրիական հակամարտության հենց սկզբից թուրքմեններն ապստամբեցին նախագահ Բաշար Ասադի դեմ` հենվելով Թուրքիայի աջակցության վրա: Ինչպես նշում է meduza.io-ն, 2012 թվականին թուրքմենական ընդդիմադիր կուսակցությունները ձևավորեցին Սիրիական թուրքմենական ասամբլեան և իրենց զինված ջոկատը` սիրիական թուրքմենական բրիգադը: Նրանց վերապատրաստմամբ զբաղվել են թուրքական հատուկ ծառայությունների մասնագետները:

Այս տեսանյունից հատկանշական է, որ 2015 թվականի հուլիսին Թուրքական Radical թերթը հայտնեց, որ Անկարայում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ կռվող թուրքմենական ջոկատների ներկայացուցիչների միջև հանդիպում է կայացել: Նշվում էր, որ թուրքական ղեկավարությունը որոշել է «Իսլամական պետության դեմ պայքարի պատրվակով» այս ջոկատներից 5000 հոգանոց միասնական բանակ՝ ստեղծել Հալեպում պատերազմելու համար: Նախատեսվում էր, որ ծրագիրը պետք է համակարգվի Թուրքիայի հետախուզական ծառայությունների (MIT) կողմից:

Ըստ որոշ տեղեկությունների՝ այս «բանակի» առաջնային խնդիրը լինելու էր «վերահսկողություն հաստատել Սիրիայի այն տարածքների նկատմամբ, որոնք բնակեցված են գերազանցապես թուրքմեններով»: Ենթադրվում էր, որ «թուրքմենական բանակը» համալրվելու է Թուրքիայում ապրող և թուրքական բանակում ծառայող թուրքմեններով, որոնք պետք է համապատասխան վերապատրաստում անցնեն:

Ավելի վաղ թուրքական Today’s Zaman-ը հայտնել էր, որ Սիրիայի թուրքմենական համայնքը որոշել է համատեղ հրամանատարական մարմին ստեղծել, որը կրելու էր «Սուլթան Մուրադի ջոկատներ» անունը: Ինչպես նշվում էր հաղորդագրության մեջ, այս քայլի նպատակն է միավորել մասնատված թուրքմենական զինված ուժերին, որոնք ներկայումս Սիրիայում կռվում են «տարբեր ընդդիմադիր խմբավորումների կազմում»:

Թուրքական կառավարությունը բազմիցս պաշտոնապես մեղադրվել է Սիրիայի թուրքմեններին զինամթերք և ֆինանսական օգնություն տրամադրելու, ինչպես նաև նրանց Ասադի վարչակազմի դեմ որպես հերթական գործիք կիրառելու մեջ: Այնուամենայնիվ, պաշտոնական Անկարան և թուրքմենական ուժերը հերքում են այս մեղադրանքները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: