ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջում է ԻՊ գրոհայինների համար փակել սահմանը

ԱՄՆ-ը Անկարայի իշխանություններից պահանջում է Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին տեղակայել հավելյալ ուժեր, որպեսզի ԻՊ-ի գրոհայինները, որոնք մասնավորապես Եվրոպա են ուղևորվում, այլևս չհատեն սահմանը գրում է The Wall Street Jorunal-ը:

Պաշտոնյաների շրջանում ունեցած թերթի աղբյուրների վկայությամբ՝ ԱՄՆ-ը «Թուրքիայի վրա ճնշում է գործադրում, որպեսզի վերջինս հավելյալ մի քանի հազար զինվորական տեղակայի Սիրիայի հետ սահմանի երկայնքով»:

Ըստ Վաշինգտոնի՝ «անհրաժեշտ է փակել սահմանի մոտ 100 կմ-անոց հատվածը, որը ԻՊ-ն օգտագործում է օտարերկրյա գրոհայիններին աղետի գոտիներ և դրանից դուրս տեղափոխելու համար»: 

«Խաղի կանոնները փոխվել են: Բավական է նշանակում է՝ բավական է: Սահմանը պետք է փակել: Գոյություն ունի միջազգային մասշտաբի սպառնալիք, որը գալիս է Սիրիայից և անցնում Թուրքիայի տարածքով»,- թերթը մեջբերում է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի խոսքերը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: