ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լուկաշենկոն խոստացել է ներկայացնել Ադրբեջանի շահերը ԵԱՏՄ-ում

Մինսկը պատրաստ է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պաշտպանել Ադրբեջանի շահերը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման ժամանակ, հայտնում է Panorama.am-ը՝ հղում կատարելով «ՏԱՍՍ» գործակալությանը։ 

«Ադրբեջանը եղել և մնում է Բելառուսի հուսալի գործընկերը: Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամությունը և պատրաստ ենք բաց ու անկեղծ ձևով ձեր շահերը պաշտպանել Եվրասիական տնտեսական միությունում»,- նշել է Լուկաշենկոն:

Անդրադառնալով տնտեսական դժվարությունների համատեքստում երկու երկրների հարաբերություններին՝ Բելառուսի նախագահը ուրախություն է հայտնել, որ Բելառուսին ու Ադրբեջանին հաջողվել է պահպանել առևտրային հարաբերությունների մակարդակը:

Ինչպես նշվում է, Բելառուսի նախագահը նաև հայտարարել է, որ նեղ ձևաչափով հանդիպման ժամանակ Ադրբեջանի հանախագահի հետ կոնկրետ ուղղվածություն ունեցող համագործակցության ոլորտների շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: