ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հարավային Օսիայի խորհրդարանում է

Հարավային Օսիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս մասին հայտնել է խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը:

«Մենք ցավում ենք, որ Հարավային Օսիան մինչ օրս չի ճանաչել հայերի ցեղասպանությունը: Այժմ Հայոց ցեղասպանության ընդունման հարցը մտցված է հանրապետության խորհրդարանի օրակարգ և դրվելու է քննարկման: Անհրաժեշտ է Օսմանյան կայսրության կողմից իրականացված գործողությունները որակել որպես հանցագործություն և դատապարտել ցեղասպանության մերժման քաղաքականությունը», - ասել է Բիբիլովը, Sputnik Հարավային Օսիայի վրա հղումով գրում է Sputnik Արմենիան:

Խոսնակը նշել է, որ «եթե համաշխարհային գերտերություններն այս հարցում առաջնորդվում են կոնյունկտուրային շահերով, Հարավային Օսիայում պատմական ճշմարտությունը կասկածի տակ չի դրվում, այդ իսկ պատճառով առաջնորդվելով պատմական արդարության և հիշողության պահպանման սկզբունքներով` կարևոր է ճանաչել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած վայրագությունների և հայերի զանգվածային սպանությունների փաստը»:

Բիբիլովն ասել է, որ Հարավային Օսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այսօր չի առաջացել, սակայն հենց հիմա է նոր իմաստ ու նշանակություն ստացել:

«Հաշվի առնելով ռուսական ինքնաթիռը խոցելու վերջին միջադեպը և այն գնահատելով որպես ագրեսիայի դրսևորում մեր գլխավոր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ` կարծում եմ, որ անպատկառ Թուրքիային միակ համարժեք պատասխանը, մի շարք այլ համալիր պատասխան քայլերի հետ մեկտեղ, կլինի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը», - ընդգծել է խորհրդարանի նախագահը:

Նա նաև նշել է, որ Հարավային Օսիային չի անհանգստացնում Թուրքիայի հետ հարաբերությունների վատացումը, քանի որ հարաբերություններ գրեթե չկան: Նույնը, խոսնակի կարծիքով, վերաբերում է Ադրբեջանին, որը ՀՕՀ գործընկերը չէ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: