ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Դեկտեմբերի 1-ին նշվում է ՁԻԱՀ-ի (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) դեմ պայքարի համաշխարհային օրը: Այն նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա և պետական, հասարակական, միջազգային ու բարեգործական կազմակերպությունների ջանքերը միավորել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարի գործում:

Երբ ավելի քան քառորդ դար առաջ ՁԻԱՀ-ը գուժեց իր գոյությունը, քչերը կարող էին կանխատեսել, թե ինչ թափով այն կզարգանա: ՁԻԱՀ-ով առաջին հիվանդը գրանցվել է 1981թ., իսկ 2007թ. դեկտեմբերի դրությամբ` աշխարհում արդեն ապրում էր մոտ 33 մլն ՄԻԱՎ  (Մարդու իմունային անբավարարության վիրուս) վարակի կրող: Համաճարակն այս ընթացքում խլել է մի քանի տասնյակ միլիոն մարդկային կյանք:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արմատական բուժում, նաև պատվաստանյութ դեռևս չկա: Պայքարի գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ կանխարգելումը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է բոլոր մակարդակներում խնդրի կարևորության գիտակցումից և պատասխանատու վարքագծից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: