ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչն է փոխվել Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանումից հետո

Թուրք-սիրիական սահմանային գոտում Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման արդյունքում սիրիական հակամարտությունը նոր փուլ է թևակոխել: Սիրիան այսուհետ մի մարտադաշտ է, որտեղ պայքարում են ոչ միայն Իրանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և այլ ուժերի կողմից աջակցություն ստացող խմբավորումներն, այլ նաև իրանական, ռուսական և ամերիկյան ուժերը: Ինչպես նշում է Al-Monitor-ը, այս ամենի արդյունքում սիրիական ճգնաժամն ավելի վտանգավոր փուլ է մտնում:

Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն առնվազն երկու կարևորագույն փոփոխություն մտցրեց սիրիական հակամարտությունում:

Նախ, միջազգային հանրության շրջանում էականորեն փոխվեց «Իսլամական պետություն», «Ջաբհաթ Ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում սիրիական բանակի դերի ընկալումը: Արևմտյան լրատվամիջոցները վերջին օրերին սկսել են գրել, որ Ռուսաստանի, Իրանի և Հեզբոլլահի աջակցությամբ գործող սիրիական բանակն ԻՊ-ի դեմ կռվող ամենարդյունավետ ուժն է:

Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և արտգործնախարար Լորան Ֆաբիուսը սկսել են խոսել ԻՊ-ի դեմ պայքարում սիրիական կառավարական զորքերի օգտագործման մասին, թեև միայն քաղաքական տրանսֆորմացիայի համատեքստում: Սա կարող է կարևոր անկյունաքար դառնալ հակաահաբեկչական լայն կոալիցիայի ստեղծման գործում, որի ուղղությամբ Ֆրանսիան Փարիզի ահաբեկչություններից հետո զգալի ջանքեր է գործադրում:

Եվ երկրորդ, Թուրքիայի հետ հարաբերությունների սրման համատեքստում հարմար հնարավորություն է ստեղծվում Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի միջև համագործակցության խորացման համար: Այս տեսանկյունից հատկանշական է, որ նոյեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ ֆրանսուա Օլանդը պայմանավորվեցին փոխանակվել Սիրիայում թիրախների վերաբերյալ տեղեկատվությամբ և հարվածել միայն  ահաբեկիչներին: Պուտինը հայտարարեց, որ պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ: Փոխգործակցության հաջող օրինակ արդեն կա. ավելի վաղ ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել էին խուսափել Սիրիայի օդային տարածքում հնարավոր միջադեպերից:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: