ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեկտեմբերի սկզբին ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնելու

Դեկտեմբերի սկզբին Երևանում նախատեսված հավաքների անցկացման կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ուժեղացված ծառայություն է իրականացնելու: Դրանում, մասնավորապես, ասված է.

«ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել.

1. Հավաքների մասնակիցների և այլ անձանց անվտանգության ապահովման նպատակով առաջիկա օրերին ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի վերաբերելի բոլոր պահանջներին համապատասխան:

2. ՀՀ ոստիկանությունը շարունակում է պարբերաբար ստանալ, մշակել և վերլուծել հավաքների անցկացման ընթացքում որոշակի անձանց կողմից սադրիչ կամ անօրինական գործողություններ կատարելու հավանականության մասին տեղեկություններ, ինչպես նաև ձեռնարկում է այդպիսի գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված անհրաժեշտ օպերատիվ միջոցներ:

3. Հանրային անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանության նկատառումներից ելնելով, ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքների կազմակերպիչներին՝ խստորեն պահպանել ի գիտություն ընդունված իրազեկումների պայմանները, բարեխղճորեն կատարել օրենքով իրենց վրա դրված պարտականությունները, հարգել այլոց սահմանադրական իրավունքները, ազատությունները և իրավաչափ շահերը:

4. ՀՀ ոստիկանությունը հորդորում է հավաքների կազմակերպիչներին, կարգադրիչներին և մասնակիցներին՝ աևհրաժեշտության դեպքում գործակցել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների հետ, մասնավորապես, նրանց անմիջապես հայտնել իրենց կողմից նկատված ցանկացած կասկածելի երևույթի կամ վարքագծի վերաբերյալ:

5. ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի և վերաբերելի այլ իրավական ակտերի պահանջների խախտման, ինչպես նաև սադրիչ կամ անօրինական գործողությունների կատարման փաստեր արձանագրելու դեպքում կիրառելու է հանրային միջոցառումների մասնակիցների և այլոց անվտանգության ապահովմանն ուղղված ու առկա իրավիճակից թելադրվող անհրաժեշտ, համաչափ և հասանելի ցանկացած միջոց:

6. ՀՀ ոստիկանությունը հայտնում է նաև, որ հարկադրանքի կիրառման անխուսափելի անհրաժեշտության դեպքում առաջնահերթությունը տրվելու է կանխարգելող և խափանող անհատական միջոցներին, ներառյալ՝ սակայն չսահմանափակվելով հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը կոպտորեն խախտող անձանց հավաքի անցկացման վայրից անհապաղ հեռացնելով, ի գիտություն ընդունված իրազեկումների պայմաններից շեղվող առարկաների կամ տեխնիկական միջոցների օգտագործումն արգելելով և այլն:

7. ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է լրացուցիչ պարզաբանումներ տալ հավաքների կազմակերպիչներին՝ ի գիտություն ընդունված իրազեկումների պայմանների պահպանման կապակցությամբ:

8. ՀՀ ոստիկանությունն ապահովելու է յուրաքանչյուր անձի կողմից իր պահանջները բարձրաձայնելու, հանրությանը, իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց դրանք ներկայացնելու պատշաճ հնարավորությունը և լիահույս է, որ հանրային միջոցառումների անցկացմամբ հետապնդվում են միայն իրավաչափ նպատակներ, իսկ դրանց հասնելու համար գործածվելու են բացառապես օրինական միջոցներ ու եղանակներ»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: