ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ինտեգրացիոն գործընթացները՝ երիտասարդության ուշադրության կենտրոնում

Դեկտեմբերի 3-ին մեկնարկել է «Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագրի երկրորդ թրեյնինգը, որը կազմակերպվել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Երկրորդ թրեյնինգի առաջին օրը բանախոսները ներկայացրեցին ՀՀ արտաքին քաղաքականությունը ինտեգրացիոն գործընթացների համատեքստում: Մասնավորապես անդրադարձ կատարվեց ԱՊՀ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին:

Զգալի ուշադրություն հատկացվեց ԵԱՏՄ ստեղծմանը և դրա շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներին, կառույցի հետագա ընդլայնմանը և հնարավոր թեկնածուներին: Ներկայացվեց միության անդամ յուրաքանչյուր երկրի նպատակաները և ակնկալիքները: Փորձագետները նշեցին, որ Ռուսաստանը, որպես այս նախագծի հեղինակ, նպատակ ուներ դրա միջոցով ավելի ուժեղ լծակներ ունենալ անդամ երկրների վրա ազդելու համար: Ռուսաստանը ցանկանում էր միությունը վերածել տնտեսական զարգացած հարաբերություններով քաղաքական միության, սակայն դա ձախողվեց: Դրա դեմ հատկապես հանդես էր գալիս Ղազախստանը, ով հանդիսանում է եվրասիականության գաղափարի հիմնական քարոզողը: Վերջինս ձգտում է, որ միությունում դիտարկվի որպես Ռուսաստանին հավասար երկիրը և հաճախ այս քաղաքականության համատեքստում հանդես է գալիս Ռուսաստանի առաջարկություններին դիմակայելու դիրքերից: Ներկայացվեց Միության շրջանակներում Բելառուսի քաղաքականությանը, որը փորձում է հնարավորինս անկախ հանդես գալ՝ լավագույնս օգտագործելով Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների վատացում և հակառուսական պատժամիջոցները:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ում Հայաստանի դերին՝ բանախոսն առանձնացրեց ՀՀ առաջնային խնդիրները կառույցում, մասնավորապես՝ ենթակառուցվածքների խնդրի լուծումը: Հաշվի առնելով, որ  ԵԱՏՄ նոր ձևավարվող կառույց է և դերերի բաշխումը դեռ վերջնական չէ՝ կարևորվեց միության երկրների կողմից Հայաստանի դերի ընկալումը: Անդրադարձ կատարվեց այն հարցերին, թե ինչով կարող է Հայաստանը հետաքրքիր լինել ԵԱՏՄ համար: Նշվեց, որ Հայաստանն, ունենալով ԵՄ հետ փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ և լինելով ԵՄ համար ԵԱՏՄ երկրներից ամենաթափանցիկը, կարող է լավագույնս նպաստել ԵՄ-ԵԱՏՄ համագործակցությանը:

Մասնակիցներն առաջարկեցին նաև, որ Հայաստանը հանդես գա ԵԱՏՄ ուսանողների համար հայաստանյան ԲՈՒՀ-երում մատչելի կրթություն տրամադրելու, մշակութային, աշխատանքային միգրացիայի և երիտասարդական ծրագրերի համակարգող կենտրոնների ստեղծման, մատչելի չվերթներ կազմակերպելու նախաձեռնություններով:

Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրերցին նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացի վերաբերյալ իրենց մտահոգությունները և տեսակետները: Մասնավորապես արձանագրվեցին ԵԱՏՄ անդամ երկրների հասարակությունների միջև առկա փոխճանաչելիության խնդիրը, ԵԱՏՄ-ին ԼՂՀ անդամակցության հարցը:

Զգալի ուշադրություն հատկացվեց նաև ԵՄ հետ Արևելյան գործընկերության շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներին, ներկայացվեց ծրագրի ձևավարման գործընթացը և այդ համատեքստում Հայաստան-ԵՄհարաբերությունների պատմությանը:

Հանգմանալից անդրադարձ կատարվեց ԱլԳ ծրագրի քաղաքական և տնտեսական բաղադրիչներին, ծրագրի մասնակից երկրներից յուրաքանչյուրի հետ ԵՄ հարաբերություններին և դրանց գործիքակազմին:

Խոսվեց նաև ԵՄ կողմից հարևանության քաղաքականության վերնայման մասին՝ ընդգծելով, որ ԵՄ այլևս հարաբերություններում առաջնորդվելու է հավասար գործընկերության, երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ տարբերակված մոտեցում դրսևորելու և հարևանների հարևանների հետ հարաբերությունների զարգացման սկզբունքներով:

Խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին՝ մանրամասն անդրադարձ կատարվեց 2014 թվականի սեպտեմբերի 3-ից հետո տեղ գտած փոփոխություններին՝ ընկալումների տրասֆորմացիային և ԵԱՏՄ անդամակցության համատեքստում Եվրամիության հետ հարաբերությունների հեռանկարներին և Հայաստան-ԵՄ բանակցությունների ներկայիս փուլին: Փորձագետները կարծիք հայտնեցին, որ ՀՀ-ն չի կարող թույլ տալ, որպեսզի այս բանակցությունները երկար տևեն, քանի որ այդ պարագայում դրանք կարող են վերածվել անորոշ գործընթացի և տարբեր քաղաքական շահարկումների զոհ դառնալ: Այս պատաճառով Հայաստանը պետք է ԵՄ հետ հարաբերություններում առավել նախաձեռնող լինի տարբեր ոլորտներում, որպեսզի ԵՄ հետ նոր համաձայնագիրը կնքվի ԱլԳ առաջիկա գագաթաժողովից ոչ ուշ: Փորձագետները նշեցին, որ ՀՀ-ԵՄ ներկայիս հարաբերություններն ապացուցում են, որ տեսակետն այն մասին, որ ԵԱՏՄ անդամակցությունը մեզ զրկել է ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորությունից, սխալական է: Քննարկումների ժամանակ մասնակիցները մտահոգություն հայտնեցին քաղաքացիների մոտ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ ցածր իրազեկվածության կապակցությամբ: Ուշադրություն հատկացվեց միգրացիոն ճգնաժամին և Հայաստանի հետ հարաբերություններում դրա հնարավոր ազդեցությանը, Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմին և  ԵՄ-Ադրբեջան հարաբերություններին: Վերջինիս շուրջ քննարկումների արդյունքում եկան այն եզրակացության, որ Ադրբեջանի ներքաղաքական զարգացումները Եվրոպային կստիպեն վերանայել Ադրբեջանի որպես  տարածաշրջանային կարևոր խաղացող դերը:

 

 

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: