ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը՝ երիտասարդների ուշադրության կենտրոնում

Արցախյան հակամարտության բանակցային գործընթացը, նախագահների հանդիպման օրակարգն ու դրա նախօրեին լարվածությունը սահմաններին քննարկվել են «Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագրի շրջանակներում ք. Ստեփանավանում անցկացված թրեյնինգի ընթացքում:

Հանդիպման ժամանակ ներկայացվել է Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ընթացքը, տարբեր փուլերում բանակցային սեղանին դրված կարգավորման փաթեթներն ու դրանց տարբերությունները: Այնուհետև անդրադարձ է կատարվել բանակցային գործընթացի ներկայիս փուլին, վստահության միջոցառումներին և կողմերի վարած քաղաքականությանը: Մասնակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաև ակնկալիքները Բեռնում Սարգսյան-Ալիև հանդիպումից ու դրան զուգահեռ լարվածության աճը սահմաններին:

Մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին մի քանի հայտարարություններին, առանձնացնել և քննարկել դրանցում պարունակվող շեշտադրումները, դրանց հիման վրա վերլուծություն կատարել բանակցությունների ներկայիս փուլի ընթացքի և բովանդակության մասին:

Մասնակիցները նկատեցին, որ վերջին հայտարարություններում նկատվում է համանախագահների կողմից տարբերակված մոտեցման որոշ միտում, մասնավորապես ընդգծվում է, որ Հայաստանն իր համաձայնությունն է տվել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատմանը, իսկ Ադրբեջանը` ոչ: Միաժամանակ քննարկվեց համանախագահների կողմից արհեստական բալանսավորման բացասական ազդեցությունը բանակցային գործընթացի և ընդհանրապես հակամարտության կարգավորման վրա` վերաբերող սահմանային լարվածության հրահրում թույլ չտալու ոչ հասցեագրված կոչերին:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ստատուս-քվոյի նկատմամբ կողմերի մոտեցումներին, դրանց պատճառներին: Առանձին քննարկվեցին հակամարտությանն առնչվող տերմինաբանության ճիշտ կիրառումը, հասարակության շրջանում հակամարտության և կարգավորման գործընթացի վերաբերյալ առավել խորքային իմացության անհրաժեշտությունը և այլն:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին հնարավորություն տրվեց քննարկման արդյունքների հիման վրա տալու իրենց առաջարկները՝ բանակցային գործընթացն առաջ մղելու, կողմերի միջև վստահությունը վերականգնելու և հասարակությունների միջև շփումները խթանելու համար:

Մասնակիցները բարձր գնահատեցին հանդիպման արդյունավետությունը, ընդգծեցին իրենց կողմից նոր գիտելիքների և տեղեկատվություն ստանալու փաստը, ցանկություն հայտնեցին շարունակելու մասնակցությունը նմանատիպ ծրագրերին և շեշտեցին, որ անհրաժեշտ է շատացնել մարզերում նման ծրագրերի իրականացման հաճախականությունը, քննարկվող հարցերն ու դրանց դիտարկման խորությունը:

Նշենք, որ «Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ կողմից ՀՀ Երիտասարդության և սպորտի հարցերով նախարարության աջակցությամբ: Ծրագրի նպատակն է ընդլայնել երիտասարդության, ուսանողների, երիտասարդ քաղաքագետների, տնտեսագետների, լրագրողների ներգրավումն արտաքին քաղաքական թեմաների քննարկման մեջ, բարձրացնել նրանց տեղեկացվածության մակարդակն ու խթանել նրանց կողմից նոր գաղափարների և առաջարկների գեներացումը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: