ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զիմբաբվեի առաջին տիկինը զավթել է իշխանությունը

Զիմբաբվեի 91-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեի կինը` Գրեյս Մուգաբեն, ամուսնուն հեռացրել է երկրի կառավարման գործերից և իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում: Այդ մասին գրում է  բրիտանական The Guardian պարբերականը` վկայակոչելով Զիմբաբվեի ընդդիմադիր քաղաքական ուժերին:

«Հանուն ժողովրդավարական փոփոխությունների շարժում» կուսակցության ղեկավար Մորգան Ցվանգիրային, մասնավորապես, նշել է, որ «երկրում 50-ամյա Մուգաբեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «հեղաշրջում», ինչի արդյունքում առաջին տիկինն այժմ մեծ հաճույքով ղեկավարում է երկիրը»:

 Աղբյուրը հավելում է, որ վերջին շրջանում այս կնոջ ներկայությունը Զիմբաբվեի քաղաքական դաշտում առավել ընդգծված է դարձել: Մեկ տարի առաջ նա զբաղեցրել է երկրի իշխող կուսակցությունում գլխավոր պաշտոններից մեկը: Բացի այդ, նա հայտարարել է, որ օգնելու է իր տարեց ամուսնուն երկրի կառավարման հարցերում, քանի դեռ վերջինիս ուժերը լիովին չեն սպառվել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: