ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մանաթի կայունությունն արհեստական բնույթ ուներ

Օրերս Ադրբեջանի Կենտրոնական բանկը որոշում կայացրեց անցնել ազգային արժույթի՝ մանաթի լողացող փոխարժեքին: Բնական է, որ նման որոշմանը պիտի հաջորդեր մանաթի կտրուկ անկումը, ինչն էլ տեղի ունեցավ: Իսկ ինչու է բնական, քանի որ մինչ այս տերեվերջ մանաթիը կայուն փոխարժեքում պահելը կրում էր արհեստական բնույթ:

Առհասարակ 2015-ը բավական ռիսկային, ընդ որում` բացասական կանխատեսումներով տարի էր հատկապես նավթ արդյունահանող երկրների համար: Վերջիններիս ֆինանսական մուտքերի մեծ մասը, որպես կանոն, ապահովվում էր հենց «սև ոսկու» առևտրից: Եթե նավթի համաշխարհային գները հասնում են վերջին տասնամյակի համար ռեկորդային մինիմումին, ապա դրանից ունեցած մակրոեկամուտները նույնպես հասնում են համարժեք մինիմումի: Մինչդեռ պետությունը մեկուսացված համակարգ չէ, որը կկարողանա փոփոխված իրավիճակում միայնակ, սեփական կարողությունների շրջանակում «բավարարվել» ու շարունակել նույն ընթացքով: Ադրբեջանի տնտեսությունը վերջին գրեթե ողջ տարվա ընթացքում փորձեց ցուցադրել հենց այդպիսի կարողություններ: Մինչդեռ իրականում այսօր արդեն նման հնարավորություններ ընձեռող տնտեսական մեկուսացում գրեթե ողջ աշխարհում բացակայում է:

Տարվա առաջին կեսին չինական յուանը գրանցեց աննախադեպ ցածր փոխարժեք՝ հիմնական առևտրային գործընկերներին «ստիպելով» կատարել նույն քայլը: Սա համաշխարհային տնտեսությունում ազգային արժույթների փոխարժեքների վերանայման առաջին մեծ ազդակը եղավ: Պետք է նշել, որ ազգային արժույթների փոխարժեքների ինքնակարգավորման  մեխանիզմների գործարկման թույլ չտալը պետության կողմից յուրօրինակ դեմփինգի օրինակ է՝ ի դեմս սեփական ռեսուրսների հաշվին ազգային արժույթի կայունության ապահովման: Այս գործընթացի հետագիծը տնտեսական փուչիկների ձևավորումն է, որոնք, ի վերջո,  պայթյում են: Ադրբեջանական բանկի կողմից մանաթի՝ լողացող կուրսի անցման մասին որոշումը կարելի է բնորոշել, որպես այդ պայթյունների մեկնարկ: Իսկ ինչու մեկնարկ, որովհետև կտրուկ անկում ապրած ազգային արժույթի հետևանքները տնտեսության վրա  դեռ երկար կպահպանվեն՝ երևան հանելով այլ խնդիրներ:

Մյուս կողմից յուանի փոխարժեքի անկման պարագայում մանաթի կայուն փոխարժեքի պահպանումը ենթադրում է գործընկեր երկրի հետ ավելի թանկ փոխարժեքով առևտրի իրականացում՝ ավելի շատ մանաթի վճարում: Ադրբեջանի պարագայում, տնտեսությունում մուտք գործող նավթադոլարների հաշվին, լրացուցիչ մանաթ դուրս գրելու բացը մշտապես փակվել է: Մինչդեռ այսօր նավթի ներկայիս ու առհասարակ ողջ տարվա ընթացքում գրանցած գնային պատկերը շտապ օգնության այդ գործառույթը նվազել է Ադրբեջանի տնտեսության համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: