ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նավթի գները կարող են իջնել ընդհուպ մինչև տասը դոլար

2016թ.-ը մեկնարկեց նավթի գների աննախադեպ անկումով: Գրեթե ամեն օր ականատես ենք լինում նավթի գների ռեկորդային մինիմումի: Եթե մինչ օրս սև ոսկու «սարսափեցնող» գին էր հանդիսանում մեկ բարելի դիմաց 30 դոլարն, ապա այսօր մենք ունենք այդ չափանիշն ու ավելին. բրիտանական Standard Chartered բանկի փորձագետներն առաջ են քաշել վատագույն կանխատեսումը, համաձայն որի նավթի գները կարող են գահավիժել մինչև մեկ բարելի դիմաց տասը դոլար «այնքան ժամանակ, քանի դեռ նավթի շուկայի խաղացողները չեն հասկացել, որ ամեն ինչ շատ է խորացել»:

Բնականաբար խոսքը վերաբերում է նավթի՝ համաշխարհային պահանջարն օրեցօր գերազանցող արդյունահանման մասին, որն այսօրվա դրությամբ կազմում է օրական 1.5 մլն բարել:

Մյուս կողմից դեռևս նախորդ տարվանից անկման ուղին է բռնել չինական տնտեսությունը, ինչը զգալիորեն է կրճատում նավթի նկատմամբ համաշխարհային պահանջարկը: Իրավիճակը նման է փակուղու, որի լուծումը պետք է տրվի միմիայն նավթի շուկայի հիմնական խաղացողների քաղաքական կամքով: Մինչդեռ Սաուդյան Արաբիայի՝ ՕՊԵԿ երկրների ցանկում նավթի արդյունահանման առաջատարներից մեկի ու Իրանի միջև տարեսկզբին սրված կոնֆլիկտն այնքան էլ հուսալի պայմաններ չի ստեղծում խնդրի լուծման համար ջանքերի կոնսոլիդացման ու նավթի արդյունահանման շուրջ միասնական որոշման հանգելու համար:

Արդյունքում նավթ արդյունահանող երկրներն արդեն սկսել են իրենց երկրների գլխավոր ֆինանսական փաստաթղթերի՝ բյուջեների վերահաշվարկները: Ռուսաստանի Դաշնությունն, օրինակ, արդեն երկրորդ անգամ է պատրաստվում կրճատել բյուջեի ծախսերն, այս անգամ՝ տասը տոկոսով:

Նավթի՝ անընդմեջ նվազող գներն ազդել են նաև Ադրբեջանի պետբյուջեի վրա. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերով՝  2016-ին կսահմանափակվեն նաև Ադրբեջանի պետական նավթային  ֆոնդի (ԱՀՊՆՖ) փոխանցումները պետբյուջե:

Որպես այդ վնասին հակակշռող քայլ՝ Ադրբեջանը նավթի շարունակվող գներին զուգահեռ արդեն երկրորդ անգամ արժեզրկում է ազգային արժույթը: Ադրբեջանական փորձագետների կանխատեսումների համաձայն՝ սպասվում է ադրբեջանական մանաթի երրորդ արժեզրկումը:  Արդեն առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական տնտեսական քաղաքականության համար առավել նախընտրելի է սեփական ձեռնարկատիրությանը վնաս հասցնելու հաշվին արտաքին լավ ցուցանիշների ապահովումը: Մինչդեռ այս անգամ արժեզրկված մանաթով բյուջեի արհեստական լցոնումը հնարավոր չի լինի բավարարել առանց լրացուցիչ միջոցառումների իրականացման, քանի որ խոսքը գնում է արդեն նավթի կանխատեսելի վատագույն շեմն անցնելու մասին: Մասնավորապես, ադրբեջանական բյուջեն կկրճատի ներդրումային ծախսերը, սպասվում է նաև պետական աշխատողների աշխատավարձերի կրճատում: 

Հարկ է նշել, որ նավթ արդյունահանողներից նախապես հաստատված բյուջեները չեն վերանային միայն այն երկրները, որոնց բյուջեներն ուղղակիորեն պայմանավորված չեն նավթի գներից: 

Օրինակ՝ Ղազախստանի դեպքում, այդ երկրի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր գիտական աշխատակից  Վյաչեսլավ Դոդոնովի պնդմամբ, այս տարվա բյուջեի վրա նավթի գներն ազդեցություն չեն կարող ունենալ, քանի որ Ղազախստանում նավթի վաճառքներից ստացված եկամուտները հավաքագրվում են Ազգային հիմնադրամում, որոնցից էլ դեպի բյուջե տրանսֆերտներ են ուղարկվում: Փորձագետի պնդմամբ նավթի գների անկումից կնվազեն Ազգային ֆոնդի եկամուտները, ինչը կազդի արդեն հաջորդ տարվա բյուջեի վրա:

Նավթի գների անկումն իսկապես քաոսային դրություն է ստեղծել համաշխարհային տնտեսությունում: Այսօր արդեն մինչև տասը դոլար/բարելի դիմաց կանխատեսումը, փաստացի, բազմապատկում է այդ քաոսի հավանականությունը, եթե, իհարկե, նմանատիպ լուրերի տարածումը չի հետապնդում նավթի շուկայի դերակատար երկրներին զգոնացնելու նպատակ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: