ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հետադիմում է ոչ միայն ադրբեջանական տնտեսությունը, այլ նաև վերջինս փրկելու մեթոդները

Նավթի համաշխարհային գների անկումը հարևան Ադրբեջանում տարեսկզբից  իսկական տնտեսական աղետի պատճառ դարձավ: Մեկ անգամ չենք նշել, որ գլխավոր մեղավորն այդ երկրում ստեղծված ծայրահեղ դրության ոչ այնքան նավթի գները էին, որքան ողջ 2015թ. ընթացքում երկիրն ու ազգային արժույթը արհեստականորեն բարձր մակարդակի վրա պահելու փորձերը: Դա այն դեպքում, երբ նավթ արդյունահանող բոլոր երկրներում այդ նույն ընթացքում պարբերաբար նկատվում էին անկումներ: Ադրբեջանական իշխանությունները, հավանաբար, չսպասելով նավթի գների այսօրինակ անկման, կարծում էին, որ հնարավոր է ստեղծված «փուչիկներով» պահել երկիրը, մինչև իրավիճակը կկարգավորվի: Սակայն, եղավ այն, ինչ եղավ, և Ադրբեջանական իշխանություններն այսօր հայտնվել են խուճապի մեջ: Խուճապ, որն արտահայտվում է վերջին օրերին իրար հաջորդող խստացվող գործողություններով, ընդհուպ մինչև փոխանակային կետերի փակումով:

Այդ գործողությունների համատեքստում օրերս հայտնի դարձավ, որ ադրբեջանական վերնախավն անցել է նոր ռազմավարության՝ պետության անմիջական միջամտությամբ իրավիճակը վերահսկելու համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ադրբեջանական ԿԲ կողմից դոլարային վարկերից փոխարժեքի տարբերությունների փոխհատուցման մասին: Ավելին, ընթանում է որոշ պետական կառույցների վերամիավորման գործընթացներ: Օրինակ՝ Իլհամ Ալիևի կողմից որոշում է ստորագրվել Պետական գնումների գործակալությունը լիկվիդացնելու և կառույցի իրավասությունները Հակամրցակցային քաղաքականության պետական ծառայությանը փոխանցելու մասին: Մասնագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ նմանօրինակ միջոցառումներն արվում են ծախսերի խնայողության համար, մինչդեռ, ադրբեջական Միլի Մեջլիսի պատգամավորներից մեկի հավաստմամբ, սա «կմեծացնի տնտեսության կառավարման արդյունավետությունը»՝ փաստելով, որ սա ընդունված պրակտիկա է եղել 20-րդ դարի կեսերին:

Ադրբեջանական տնտեսությունը փրկելու միտված գործողություններից է նաև Ալիևի կողմից հունվարի 18-ին տրված որոշ հրահանգներ՝ ուղղված նավթային ապրանքների արտահանման խթանմանը: Դրանց շարքում է գյուղատնտեսական և վերմշակվող ապրանքների արտահանման խթանումը, երկրում պոտենցիալ արտահանման ուղիների փնտրման լոգիստիկայի ներկայացումը երեք ամսվա ընթացքում, ինչպես նաև՝ Made in Azerbaidjan բրենդի խթանումը արտահնվող շուկաներում: Ալիևի նման հավակնոտ ծրագրերը կարող էին լրջության տարր պարունակել, եթե միայն իրավիճակը երկրում չլիներ այնպիսին, ինչպիսին հիմա է, քանի որ, եթե ադրբեջանական բրենդի խթանման ականատես չլինենք բարենպաստ պայմաններում, այս իրավիճակում հազիվ թե դա ստացվի: 

Պետական միջամտությունն, անշուշտ, ճգնաժամային իրավիճակներում անխուսափելի է, սակայն, եթե Ադրբեջանը հույս է դրել 20-րդ դարի կեսերին իրականացված ու հաջողություն բերած պրակտիկայի վրա, շուտափույթ վերականգնման լուրեր այդ երկրից չենք ստանա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: