ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զիկա տենդի համաճարակը՝ գիտնականների սխալի արդյո՞ւնք

replyua.net

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Զիկա վիրուսի բռնկումը որակել է առողջապահության ոլորտում միջազգային մակարդակի սպառնալիք, որի դեմ պայքարելու համար անհրաժեշտ են գլոբալ միջոցներ: ԱՀԿ-ի գնահատմամբ այս տարի Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում Զիկա վիրուսով կարող է վարակվել մինչև 4 միլիոն մարդ: Վիրուսը արդեն տարածված է 21 երկրներում:

Նշենք, որ «Զիկա» տենդի հարուցիչը ֆլավի վիրուսն է,  փոխանցողը՝ «Aedes aegypti» ցեղի մոծակները: Վարակվածների միայն 20%-ի մոտ է հիվանդությունն ընթանում ախտանշաններով, որոնք են ՝ տենդը, ցանը, հոդացավերը, շաղկապենու բորբոքումը, մկանացավերը, գլխացավը: Գաղտնի շրջանը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է,  որ այն տևում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ:

«Զիկա» վարակով հարուցված միջին ծանրության հիվանդությունը տևում է մի քանի օրից մեկ շաբաթ: Վարակն արյան մեջ պահպանվում է մի քանի օր, սակայն որոշ հիվանդների արյան մեջ այն մնում է ավելի երկար:  Մահվան դեպքեր հազվադեպ են գրանցվում։ Կանխարգելում պատվաստանյութով կամ դեղորայքային բուժում դեռ չի հայտնաբերվել: Զիկայով վարակվածններին խորհուրդ է տրվում հանգիստ կենսակերպ, մեծ քանակությամբ հեղուկների օգտագործում՝ ջրազրկման կանխարգելման համար, ինչպես նաև տենդի դեմ դեղորայաք:

Նշենք, որ արդեն փորձագետները սկսել են վիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքները: Ենթադրվում է, որ այն հասանելի կլինի արդեն 2016 թվականի աշնանը, սակայն որոշ փորձագետներ կարծում են, որ պատվաստանյութի ստեղծումը կպահանջի ավելի երկար ժամանակ՝ 4-5 տարի: Իսկ մինչ այդ մասնագետները խորհուրդ են տալիս վիրուսով չվարակվելու համար պաշտպանվել մոծակների խայթոցներից:

Զիկա վիրուսը հայտնաբերվել է 1947 թվականի Ուգանդայում, և մինչև 1990-ականների կեսերին Միկրոնեզիայում և ֆրանսիական Պոլոնեզիայում դրա առաջին համաճարակի բռնկումը գրանցվել է վիրուսով վարակման ընդամենը 15 դեպք:

Առաջին համաճարակի ժամանակ վիրուսով վարակվել է վերոնշյալ շրջանների բնակչության մոտ 80 տոկոսը, սակայն շատերը բավականին թեթև են տարել հիվանդությունը, վիրուսի ախտանշանները շատ քչերի մոտ են վառ արտահայտված եղել, հազվադեպ դեպքերում էլ վիրուսը հանգեցրել է նյարդային համակարգի խանգարումների, ինչը 6-12 ամիսների ընթացքում կարգավորվել է:

Նախորդ տարի Բրազիլիայում Զիկա վիրուսի համաճարակի բռնկումը սակայն բավականին վտանգավոր է, քանի որ վիրուսով վարակված հղի կանանց մոտ բավականին մեծ է միկրոցեֆալիայով՝ թերզարգացած ուղեղով, երեխաներ լույս աշխարհ բերելու հավանականությունը: Լատինական և Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներ արդեն խորհուրդ են տվել կանանց մինչև 2018 թվականը չպլանավորել երեխա ունենալը:

Նորածինների մոտ միկրոցեֆալիայի վտանգ առաջացնող Զիկա վիրուսի այս տեսակը, բրիտանական լրատվամիջոցների վարկածի համաձայն, լաբորոտոր անհաջող փորձարկումների արդյունք է: Ենթադրվում է, որ գիտնականները լաբորոտորիայում ստեղծել են Զիկա վիրուսի փոխանցող մոծակի գենետիկ մոդիֆիկացված տեսակ, որի՝ Դենգե տենդի կրող նույն մոծակների հետ խաչասերման դեպքում սերունդը պետք է շատ կարճ կյանք ունենար: Սակայն, գիտնականների հաշվարկները սխալ են դուրս եկել, և մոծակների բնությունում հայտնվելուց հետո Բրազիլիայում բռնկվել է Զիկայի համաճարակ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանում տենդի բռնկամն հավանակություն չկա, քանի որ այն ցեղատեսակի մոծակը, որի միջոցով տարածվում է «Զիկա» տենդը, Հայաստանում չի հայտնաբերվել, իսկ տենդը չի փոխանցվում մարդուց մարդուն, տարածվում է միայն մոծակի միջոցով: Չնայած դրան՝ այժմ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի  կողմից աշխատանքներ են տարվում տենդի հետ կապված ուղեցույցների պատրաստման ուղղությամբ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: