Հայ-վրացական ռազմական փոխգործակցության պոտենցիալը դեռևս լիովին իրացված չէ
Փետրվարի 1-ին երկօրյա այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին: Նշենք, որ սա Խիդաշելիի ՝ նոր պաշտոնում առաջին այցն էր Հայաստան և հանդիպումների առումով այն բավական հագեցած էր:
Երևանում Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարին ընդունեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Կողմերը քննարկել են մի շարք հարցերի ինչպես երկկող հարաբերություններին վերաբերող, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային բնույթի: Վրացի նախարարի այցի ընթացքում թերևս գլխավոր իրադարձությունը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2016թ-ի ռազմավարական ռազմական գործակցության ծրագրի ստորագորումն էր: 2010-ից ի վեր պլանային հիմունքներով իրականացվող երկկողմ ռազմական գործակցության ամենամյա ծրագրի այս տարվա հիմնական ուղենիշներն են փորձի փոխանակումը խաղաղապահության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման և ռազմավարական պլանավորման ոլորտներում:
Հանդիպման ավարտին երկու երկրների պաշտպանության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասուլիսի ժամանակ ընգծել է, որ հայ-վրացական համագործակցությունը պաշտպանական ոլորտում ընդլայնվում և զարգանում է:
«Չնայած այն բանին, որ երկու պետությունները քաղաքական տարբեր գերակայություններ ունեն՝ Հայաստանը ՀԱՊԿ նադամ է, իսկ Վրաստանը ձգտում է ՆԱՏՕ-ին անդամակցության, այնուամենայնիվ, նպատակը մեկն է՝ տարածաշրջանային անվտանգության ապահովումը»,- նշել է նա:
Խիդաշելին իր հերթին հայտարարել է, որ Հայաստանին և Վրաստանին միավորում է Հարավային Կովկասում խաղաղության ձգտումը, և Թբիլիսին Երևանի կողքին է դրա ձեռքբերման հարցում:
Այցի ընթացքում Խիդաշելին հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոսի Գարեգին Երկրորդի, ՀՀ վարչապետի Հովիկ Աբրահամյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Ինչպես նշեցինք, այս այցը Թինաթին Խիդաշելիի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում առաջին այցն էր Հայաստան և ավելի շատ կրում էր ճանաչողական բնույթ: Այցի ընթացքում ռազմական ոլորտում հայ-վրացական համագործակցության էական առաջընթաց չի արձանագրվել և եթե փորձենք գնահատել ներկայիս հայ-վրացական ռազմական գործակցությունը, ապա կարող ենք այն բնութագրել որպես կայուն բայց ոչ բավարար ակտիվ: Անշուշտ, նման վիճակն ունի նաև իր պատճառները, մասնավորապես՝ տարբեր անվտանգային համակարգերում գտնվելու հանգամանքը, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ սերտ ռազմական համագործակցությունը և այլն: Նշված գործոնները, չնայած զգալի խոչընդոտում են երկու երկրների միջև ռազմական կապերի ամրապնդումը, այնուամենակնիվ լիովին չեն բացառում համագործակցության հնարավոր եզրերը, իսկ ասել, թե ռազմական համագործակցության հարցում երկկողմ պոտենցիալը լիովին իրացված է, այդքան էլ ճիշտ չի լինի: Այս առումով հայ-վրացական ռազմական համագործակցության հետագա ամրապնդումը կարող է ընթանալ երկու ֆորմատով՝ 1. ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի միջոցով, 2. Երկկողմ ռազմական կապերի ամրապնդմամբ, ինչը կարող է արտահայտվել երկկողմ համատեղ ծրագրերի, այդ թվում՝ տարբեր տիպի զորքերի զորավարժությունների տեսքով, ինչպես նաև ռազմական արդյունաբերության ոլորտում հնարավոր գործակցությամբ:
Հայ-վրացական ռաազմական փոխգործակցության պոտենցիալը դեռևս իրացված չէ և կողմերի ներկայիս փոխգործակցության պարագայում որոշակի նախաձեռնողականության դրսևորումը կարող է միայն նպաստել այդ հարաբերությունների ամրապնդմանը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 4,12 կմ/ժ