ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ է մուսուլմանական նորաձևությունը հայտնվել համաշխարհային բրենդների ուշադրության կենտրոնում

www.dailymail.co.uk

Dolce & Gabbana-ն վերջերս ներկայացրել է մի յուրօրինակ հավաքածու: Իտալական աշխարհահռչակ նորաձևության տունն առաջին անգամ մուսուլմանական ավանդական հագուստի՝ հիջաբների և աբայաների հավաքածու է ներկայացրել:

Նշենք, որ Dolce & Gabbana-ն միակ հանրահայտ բրենդը չէ, որ վերջին տարիներին նման նախաձեռնությամբ է հանդես գալիս: Մուսուլմանական հագուստներ իրենց տարբեր հավաքածուներում ներառել են նաև DKNY, Mango, Zara, Tommy Hilfiger, H&M և այլ բրենդներ՝ փորձելով բավարարել շուկայում առկա պահանջարկը:

Իսկ պահանջարկը, դատելով թվերից, բավականին մեծ է: Այսօր աշխարհի բնակչության  մոտ 1.7 միլիարդը՝ 23 տոկոսը, մուսուլմաններ են: Հաշվի առնելով մուսուլմանական երկրներում դեմոգրաֆիական աճի տեմպերը՝ ամերիկացի փորձագետների հաշվարկներով 2050 թվականին այդ թիվը կավելանա 75 տոկոսով, այն դեպքում, երբ կանխատեսվում է, որ միևնույն ժամանակահատվածում քրիստոնեաների թիվը կավելանա ընդամենը 35 տոկոսով (այժմ՝ 2.2 մլրդ): Նշենք, որ վերջին 50 տարվա ընթացքում աշխարհի մուսուլմանների թիվն ավելացել է 235 տոկոսով:

Նորաձևության ոլորտի համար մյուս կարևոր ցուցանիշը գնողունակությունն է: Չնայած մուսուլմանական երկրների մեծ մասին մոտ առկա տնտեսական խնդիրներին՝ այդ երկրների բնակչությունն ավելի գնողունակ է համարվում՝ ի հաշվի բնակչության միջին տարիքի ավելի երիտասարդ լինելու: Այսպես, մուսուլմանական երկրներում միջին տարիքը համարվում է 30 տարեկանը, այնինչ Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ այդ տարիքը 44-ն է: 2015-2016 թվականների Իսլամական գլոբալ տնտեսական զեկույցի համաձայն՝ մուսուլմանները տարեկան հագուստի վրա ծախսում են 230 մլրդ դոլարը, որը ենթադրվում է, որ մինչև 2019 թվականը կարող է հասնել մինչև 327 մլրդ դոլարի:

Նման պայմաններում պատահական չէ, որ մուսուլմանական հագուստի դիզայնը հայտնվել է հանրահայտ նորաձևության տների ուշադրության կենտրոնում: Հետաքրքրի է նաև, որ վերջիններիս ներկայացրած մուսուլմանական ազատ հագուստը, որը կարվում է հիմնականում բնական կտորներից, բավականին մեծ դրական արձագանք է գտնում նաև ոչ մուսուլմաների մոտ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: