ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց պահանջատիրությանը պետք է իրավական հիմք. Արամ Ա Կաթողիկոս

Theorthodoxchurch.info

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը ողջունում է Արևմտյան Հայաստանի ու Կիլիկիայի եկեղեցապատկան կալվածքների մասին որևէ փաստաթղթի հայտնաբերումն ու հրապարակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կաթողիկոսն այս մասին նշել է «ՀԱՍԿ» պարբերականին տված հարցազրույցում:

«Նման փաստաթղթերը մեծապես նպաստում են ազգային պահանջատիրության ու հատկապես իրավական հարթությունում կատարվող մեր աշխատանքերին: Անհրաժեշտ  է նկատել, որ այս հարցերի հետ կապված մեր մոտեցումները պետք է լինեն համապարփակ ուսումնասիրված և հետևողական, հեռու` պատահական մոտեցումներից, հապճեպ մեկնաբանություններից ու զգացական արտահայտություններից»,-ասել  է Վեհափառը: 

Նա կարևորել է իրավական հարթությունում կատարվող աշխատանքը: Նրա խոսքով, հայկական կողմի պահանջատիրությունը կմնա ռոմանտիկ ու հռետորական մոտեցումների շրջանակում, եթե չունենա իրավական կոնկրետ հիմք:

«Չենք մոռանում, որ մեր դատը քաղաքական է, սակայն պետք չէ անտեսել նրա իրավական մասը: Մեր համոզմամբ, որպես Հայ դատի իրավական հետապնդման առաջին կոնկրետ քայլ, հարկավոր է սկսել մեր կալվածքներից` առաջնահերթություն տալով եկեղեցապատկան ու ազգապատկան կալվածքներին: Թե Լոզանի համաձայնագիրը, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որդեգրած իրավական սկզբունքներն ու գործունեության շրջագիծը և թե, ընդհանրապես, միջազգային օրենքն այս ուղղութմամբ որոշ հնարավորութուններ են տալիս: Այդ ամենը հաշվի առնելով է, որ Թուքիայում դատական հայց ներկայացրեցինք Սիսի կաթողիկոսարանի վերադարձի առնչությամբ»,-ավելացրել է Արամ Ա կաթողիկոսը:

Նա ընդգծել է, որ դրանց վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր կան պահպանված: Նրա տեղեկացմամբ` կաթողիկոսարանի արխիվում պահպանվում է կալվածքների ցանկը, դրանց առնչվող այլ փաստաթղթեր, մասնավորապես, ապահովագրական ընկերությունների հետ կնքված համաձայնագրեր, կալվածքների եկամուտները ճշտող ցանկեր և այլն: Անդրադառնալով առաջիկա քայլերին` կաթողիկոսը նշել է, որ շուտով խորհրդակցական հանդիպում է կազմակերպվելու իրավագետների հետ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: