ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուները հայտնի են

www.ombuds.am

Փետրվարի 5-ին ԱԺ-ում տեղի է ունեցել ՀՀԿ խմբակցության նիստ, որտեղ որոշվել է ՄԻՊ պաշտոնում առաջադրել արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին: Վերջինս նույնպես ներկա է եղել նիստին։

Նիստի ավարտին՝ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ՄԻՊ պաշտոնում աշխատանքի վերաբերյալ իր պատկերացումներին, Թաթոյանն ասել է, որ 7 տարի աշխատել է պաշտպանի աշխատակազմում, ուստի՝ պատկերացնում է այդ աշխատանքը։

Հարցին, թե իշխանության կողմից առաջադրված լինելով կարող է արդյոք անկաշկանդ աշխատել, Թաթոյանը պատասխանել է. «Ես համոզված եմ, որ կարող եմ անկաշկանդ լինել և քաղքացու կողքին լինել՝ օմբուդսմենի առաքելությանը համապատասխան։ Բայց վերջնական հարցերը դեռ հանձնաժողովում կքննարկենք», մեջբերում է Pastinfo.am-ը։

Արման Թաթոյանը նաև հայտնել է, որ իրեն այդ պաշտոնում առաջարկել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի համար կառաջադրի ԲՀԿ քաղխորհրդի անդամ, իրավաբան Մակար Եղիազարյանի թեկնածությունը:

«Միգուցե այս պահին Մակարի անունը ձեզ շատ բան չի ասում, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ իսկապես շատ պրոֆեսիոնալ երիտասարդ է, լուրջ փորձառություն ունի, միջազգային կառույցներում աշխատած է: Ես կարծում եմ, որ այդպիսի երիտասարդներն են, որ իսկապես կարող են հավուր պատշաճի իրականացնել երկրի ամենագլխավոր իրավապաշտպանի պարտականությունը»,- ներկայացնելով իրենց թեկնածուին՝ ասել է Զոհրաբյանը, գրում է Panorama.am-ը:

Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը պաշտպանելուն, Զոհրաբյանի խոսքով, մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի հնարավորինս անաչառ:

«Ես շատ հարգում եմ տիկին Փոստանջյանին, ես գնահատում եմ իր սկզբունքայնությունը, բայց նա խիստ սուբյեկտիվ քաղաքական դիրքորոշում ունի: Իսկ ես կարծում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը պիտի լինի բացարձակ անաչառ, նա չպետք է լինի խիստ ընդգծված արմատական գործիչ և նա չպետք է լինի խիստ ընդգծված իշխանամետ գործիչ: Ընդհանրապես, նա պետք է վեր կանգնի քաղաքական գործընթացներից, իսկ տիկին Փոստանջյանը շատ ակտիվ քաղաքական գործիչ է»,- նկատել է Զոհրաբյանը:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: