ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիայում ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները գնալով ավելանում են

riw.ru

Մեծ Բրիտանիայում ԵՄ կազմից դուրս գալու կողմնակիցներն ամենամեծ գերակշռությանն են հասել իրենց հակառակորդների նկատմամբ՝ վարչապետ Քեմերոնի կողմից այդ հարցով համազգային հանրաքվե անցկացնելու նախաձեռնության մասին հայտարարելուց ի վեր: YouGov սոցիոլոգիական ծառայության կողմից իրականացված հարցման արդյունքների համաձայն՝ բրիտանացիների 46 տոկոսը կողմ է ԵՄ կազմից դուրս գալուն: Եվրոպական ընտանիքից դուրս գալուն դեմ է արտահայտվել հարցման մասնակիցների ընդամենը 36 տոկոսը:

«ԵՄ-ից դուրս գալու արշավն ամենամեծ քանակությամբ հետևորդներն է ձեռք բերել այն բանից հետո, երբ հասարակությունը մերժեց Դեյվիդ Քեմերոնի՝ Բրյուսելի հետ Լոնդոնի հարաբերությունների բարեփոխումների վերաբերյալ ԵՄ-ի հետ գործարքը»,- գրում է հարցման արդյունքները հրապարակած Times թերթը: Վերջինիս փոխանցմամբ՝ մեկ շաբաթվա ընթացքում եվրաինտեգրման կողմնակիցների նկատմամբ եվրոսկեպտիկների առավելության 5 տոկոսով աճելուն նպաստել է փետրվարի 2-ին ԵՄ բարեփոխման վերաբերյալ համաձայնագրի նախագծի հրապարակումը: Ընդ որում, բրիտանացիների մոտ առավել մեծ դժգոհություն է առաջացրել այն, որ բարեփոխումների համաձայնագրում բացակայում է ԵՄ-ի մյուս երկրներից Մեծ Բրիտանիա ժամանած միգրանտներին նպաստներ ստանալու հնարավորությունից զրկելու հուսալի և երկարաժամկետ մեխանիզմը: Արդյունքում՝ համաձայնագրի նախագիծն ստացել է հարցվածների միայն 22 տոկոսի աջակցությունը: Հարցման մասնակիցների  46 տոկոսը կարծում է, որ բրիտանացի խորհրդարանականները պետք է վետո դնեն նման ձևաչափով բարեփոխման համաձայնագրի իրականացման վրա:

Նշենք, որ Բրիտանիայի առաջարկած ԵՄ բարեփոխումների նախագիծը ենթադրում է ազգային խորհրդարանների կողմից եվրոպական օրենսդրության վերանայման հնարավորությունը, երաշխավորում է Միացյալ թագավորության իրավունքը՝ ձեռնպահ մնալ ԵՄ-ում առավել խոր քաղաքական ինտեգրումից (ներառյալ Շենգենյան գոտուց և եվրոյի գոտուց դուրս մնալու իրավունքը), ինչպես նաև անվտանգության հարցերով ինքնուրույն որոշումների ընդունումը: Մեծ Բրիտանիան իրավունք է ստանում մինչև 4 տարի ժամանակով հետաձգել նոր ժամանած միգրանտների՝ երկրի սոցիալական համակարգին միանալը: «Բարեփոխումների մասին որոշումն ուժի մեջ է մտնում ԵՄ անդամ երկրների կողմից վավերացվելուց և միության կազմում մնալու Մեծ Բրիտանիայի որոշումից հետո», - ասվում է փաստաթղթում: Նշենք, որ ԵՄ կազմից դուրս գալու մասին հանրաքվեն նախատեսվում է անցկացնել մինչև 2017 թվականի վերջ, սակայն, բրիտանական մամուլի տեղեկություններով, կառավարությունը հակված է հանրաքվեն անցկացնել այս տարվա ամռանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: