ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայում սուպերմարկետներին արգելել են սնունդը դեն նետել

itele.fr

Ֆրանսիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն օրենսդրորեն արգելում է սուպերմարկետներին դեն նետել մթերքը կամ դարձնել այն սննդում օգտագործման համար անպիտան, տեղեկացնում է iTele հեռուստաալիքը։

Ֆրանսիական սենատը միաձայն ընդունել է նոր օրինագիծ, որն ուժի մեջ է մտել անմիջապես։ Այսօրվանից արդեն խոշոր խանութներին արգելվում է նետել մթերքը, որոնց պիտանելիության ժամկետները մոտենում են ավարտին։ Դրա փոխարեն մթերքները կփոխանցվեն բարեգործական կազմակերպություններին, որոնք դրանք կբաժանեն կարիքավորներին։

Օրենքով նաև նախատեսվում է պատիժ սննդի միտումնավոր ոչնչացման համար։ Շատ խանութներ միտումնավոր ոչնչացնում են մթերքը՝ դարձնելով դրանք պահեստների մոտ հավաքված գործազուրկների ու անօթևանների օգտագործման համար անպիտան։

Ակտիվիստները, ովքեր հասել են օրենքի ընդունման, արդեն հայտարարել են, որ հույս ունեն՝ ԵՄ մակարդակով համանման օրենքներ կընդունվեն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: