ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիայում սպանվել է հերթական ադրբեջանցի գրոհայինը

haqqin.az

Սիրիայի հյուսիսում՝ թուրքական սահմանի մոտակայքում, ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման գրոհային Վրաստանի Թելավիում ծնված ազգությամբ ադրբեջանցի Բեսլան Մուխտարովը: Այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:

Մուխտարովը Սիրիա էր ժամանել երեք ամիս առաջ: Ըստ տեղեկության՝ նա մահացել է Թուրքմենական լեռան շրջանում ռուսական ավիահարվածների արդյունքում:

Բեսլան Մուխտարովն ունեցել է բժշկական կրթություն: 2011թ-ին թուրքական հատուկ ծառայությունները հետաքննություն են սկսել ծայրահեղական իսլամիստական խմբավորումներին նրա առնչության հետ կապված: Այնուհետև Մուխտարովին արգելվել է մուտք գործել Թուրքիա և Մուխտարովը վերադարձել է Վրաստան: 2015թ-ի հոկտեմբերին Մուխտարովը կրկին վերադարձել է Սիրիա: Նրա հիմնական գործառույթը եղել է վիրավոր զինյալների բուժումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: