ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևելյան նոր տարի. տեղեկանք

dailyhoro.ru

Չինաստանում այսօր նշում են Արևելյան նոր տարին, որը սկսվում է չինական օրացույցի առաջին ամսվա առաջին օրը, ինչը նաև նշանակում է, որ 2016 թվականի խորհրդանիշ համարվող Հրե Կապիկն այսօր պաշտոնապես փոխարինում է այծին: 

Չինացիները տարվա վերջը համարում են Գարնան տոնը, որը դիմավորում են զանգվածային փառատոներով և հրավառությունով: Ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր նոր տարվա սկզբում չինացիները ստիպված են եղել թաքնվել Նյան անունը կրող հրեշից: Նյանն այցելում էր հենց Ամանորի առաջին օրը, որպեսզի խժռի ընտանի կենդանիներին, ցորենը և սննդի պաշարը, իսկ երբեմն նույնիսկ գյուղի բնակիչներին, մասնավորապես՝ երեխաներին: Բնակիչներն իրենց պաշտպանելու համար ամեն նոր տարվա գալու հետ, ուտելիք էին դնում շենքի մուտքի մոտ, դռան դիմաց: Ընդ որում, ավանդության համաձայն, համարվում էր, որ որքան շատ լիներ ուտելիքն, այնքան բարի և զիջող կլիներ կենդանին: Մարդիկ հավատում էին, որ երբ Նյանը կհագենա իր համար պատրաստված ուտելիքից, նա այլևս չի հարձակվի մարդկանց վրա և հանգիստ կթողնի նրանց:

Մի անգամ մարդիկ տեսան, որ Նյանը վախեցավ փոքրիկ երեխայից, որը կարմիր շոր էր հագել և որոշեցին, որ նա վախենում է կարմիր գույնից: Այդպես, այդ ժամանակից սկսած ամեն անգամ, երբ գալիս է Ամանորը, մարդիկ իրենց տների պատուհաններից և դռներից կախում են կարմիր լուսարձակներ և միմյանց կարմիր փաթեթավորմամբ նվերներ են մատուցում: Ընդունված էր նաև կատարել հրավառություն, որպեսզի վախեցնեն Նյանին: Չինացիները հավատում էին, որ նշված ավանդույցների պահպանումը ստիպում էր կենդանուն շրջանցել իրենց բնակավայրը:

Ամանորյա տոնակատարությունների ավանդաբար տևում են 15 օր, ընդ որում, օրերից յուրաքանչուրն իր առանձնահատուկ նշանակությունն ունի: Այս ընթացքում չինացիները փորձում են հարգանքի տուրք մատուցել իրենց աստվածներին և նախնիներին: Չինացիների մեծամասնությունը հավաքվում են ընտանիքներով իրենց ամենամյա վերամիավորման ընթրիքին:

Նշենք, որ տոնից երեք օր առաջ Գուանչժոում ավանդաբար մեկնարկում է ծաղիկների ամենամյա տոնավաճառը: Բացի ծաղիկներից ցուցադրվում են նաև տեղի նկարիչների և ազգային խմբերի աշխատանքները: Չինացիները Նոր տարվա նախօրեին տունն ազատում են հին իրերից՝ տեղ բացելով գալիք տարվա նորությունների համար, իսկ տան դռները և պատուհանները զարդարում են տոնական բարեմաղթանքներով: Երեկոյան Չինաստանի փողոցներում սկսվում է կարմիր վիշապի մասնակցությամբ տոնական երթը, որի մասնակիցները թմբուկների բարձր զարկերի տակ ավանդական պարեր են պարում:

Տոնի երրորդ օրը կոչվում է «կարմիր շուն», և համարվում է ոչ բարենպաստ շնորհավորանքների համար: Չինացիները փորձում են այդ օրը մնալ տանը:

Չինական նոր տարին ավարտվում է Լապտերների տոնով: Այդ օրը չինացիները փողոց են դուրս գալիս լապտերներով՝ կանչելով մոլորված հոգիներին: Մալազիայում և Սինգապուրում այդ օրը նշում են սիրո տոնը:

Տոնը, բացի Չինաստանից, նշում են նաև Հոնկոնգում, Թայվանում, Մավրիկիայում, Ֆիլիպիններում, Մակաոում, Սինգապուրում, Ինդոնեզիայում, Թայլանդում, Մալազիայում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: