ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանն ու Իրանը չեղյալ կհայտարարեն անցագրային ռեժիմը

Վրաստանի կառավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Իրանի նախագահի հետ զրույցում ասել է, որ վրացական կողմը կձեռնարկի կոնկրետ քայլեր՝ ուղղված այցագրային ռեժիմը (վիզային ռեժիմ) չեղյալ հայտարարելուն:

«Գեորգի Կվիրիկաշվիլին ու Հասան Ռոուհանին խոսել են իրանցի ու վրացի ժողովուրդների մշակութային սերտ հարաբերությունների մասին: Կողմերը հույս են հայտնել խորացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում: Նշվել է, որ այդ ուղղությամբ վրացական կողմը կձեռնարկի կոնկրետ քայլեր, ինչը կարտահայտվի վիզային ռեժիմի չեղյալ հայտարարմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կողմերը զրուցել են նաև Վրաստանի ու Իրանի առևտրատնտեսական հարաբերությունների մասին, քննարկել տարածաշրջանային հարցեր ու կարևորել միջազգային անվտանգությունը՝ տարածաշրջանի զարգացման գործում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: