ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնի են ամենաերջանիկ բնակչություն ունեցող եվրոպական քաղաքները

Wideopenroad

Եվրահանձնաժողովը հրապարակել է հետազոտության արդյունքները, որի շրջանակներում կազմվել է ամենաերջանիկ բնակչությունն ունեցող եվրոպական քաղաքների ցուցակը: Առաջին տեղում դանիական Օլբորգն է: The Independent-ը նշում է, որ վարկանիշային ցուցակում ընդգրկվել են առավելապես փոքր քաղաքներ, ոչ թե մայրաքաղաքներ:

Հարցման շրջանակներում մասնակիցներին խնդրել են գնահատել՝ որքանով է իրենց դուր գալիս ապրել քաղաքում, արդյոք բավարարված են ֆիթնես-սրահների քանակով և մատչելիությամբ կամ քաղաքային տրանսպորտային համակարգով:

Պարզվել է՝ Օլբորգում հարցվածների 72%-ը «շատ գոհ» է քաղաքում իրենց կյանքից, իսկ 24%-ը «գոհ» է: Տեղի բնակիչները հատկապես հպարտ են քաղաքում Օլբորգի համալսարանի, սեփական սիմֆոնիկ նվագախմբի և գեղեցիկ մերձափնյա մասի առկայությամբ:

Երկրորդ տեղում Կոպենհագենն է: Այնտեղ կյանքից «շատ գոհ» է հարցվածների 67%-ը, 28%-ը պարզապես «գոհ» է: Միայն 5%-ն է նշել, որ իրենց դուր չի գալիս Դանիայի մայրաքաղաքում ապրելը: Առաջատարների եռյակը եզրափակում է Ռեյկյավիկը:

Ցուցակում ընդգրկվել են նաև Ցյուրիխը, Գրացը, Օսլոն, Վիեննան, Բելֆաստը, Անտվերպենը, Մանչեսթերը և այլն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: