ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեղի է ունեցել Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի հերթական նիստը

ԼՂՀ Ազգային ժողովում փետրվարի 9-ին տեղի է ունեցել Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի հերթական նիստը, որին մասնակցում էր Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

ԼՂՀ ԱԺ նախագահ, Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը, կարևորելով նման ձևաչափով հանդիպումները, նշել է, որ Ղարաբաղ-Ֆրանսիա շփումներում նախորդ տարի ակնհայտ աշխուժացում է նկատվել. նախ ստեղծվել է բարեկամության շրջանակը և կազմակերպվել են ֆրանսիական օրերն Արցախում: Աշոտ Ղուլյանը երկկողմ հարաբերությունների պահպանման և զարգացման գործում ընդգծել է հատկապես Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչության դերը:

Ամփոփելով այս տարիներին Ֆրանսիայի և Արցախի միջև համագործակցության արդյունքները, Հովհաննես Գևորգյանը, նշեց, որ հիմնական ձեռքբերումներից է համարում ուղղակի կապերի և բազմակողմանի համագործակցության հաստատումը, որի նպատակն է Արցախը տեսանելի դարձնել միջազգային հարաբերություններում:

Պատասխանելով շրջանակի անդամների հարցերին՝ Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչը կարևորել է զարգացման հեռանկարային ծրագրերի իրականացումը, որն ուղղված կլինի ինչպես մասնագետների վերապատրաստման, այնպես էլ մի շարք տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծմանը:

Մտքերի փոխանակության արդյունքում ուրվագծվել է ընթացիկ տարում Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի գործողությունների  ծրագիրը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: