ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի դեպքում ԵՄ-ի համար առաջնայինն էներգետիկ շահն է

infoaz.org

Չնայած մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում մնում է նույնը՝ Ադրբեջանը և ԵՄ-ն հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի շուրջ խորհրդակցությունների ցանկության մասին:

«Կա Ադրբեջանի հետ այդ հարցի շուրջ լայն քննարկում անցկացնելու անհրաժեշտություն։ ԵՄ-ն ու Ադրբեջանը լավ հասկանում են, որ իրենց այսօրվա հարաբերությունները տարբերվում են 1990-ական թվականների հարաբերություններից», - հայտարարել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը։

Վերլուծաբանները նշում են, որ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև իրավապայմանագրային նոր հիմքը ավելի շատ ուղղված է լինելու կողմերի միջև տնտեսական հարաբերությունների կարգավորմանը և հումանիտար կապերի զարգացմանը:  «Արևելյան գործընկերության» շրջանակներում Բաքվի հետ Բրյուսելի համագործակցությունը ցույց է տվել, որ Բաքվի իշխանությունները չեն ցանկանում ընդունել ժողովրդավարական արժեքներ (ինչի համար էլ Բաքվին չի առաջարկվել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել):

Եվրոպայում Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին վերջին շրջանում ԵՄ քաղաքականության համար առաջնային է դարձել էներգետիկ անվտանգության ապահովումը: Այս առումով ռուսական գազի համար որպես այլընտրանք դիտարկվում է նաև ադրբեջանական գազը: Եվրոպայի էներգաանվտանգության ապահովման հարցում Ադրբեջանի կարևոր դերի մասին հայտարարել է նաև ԵՄ էներգետիկ ընկերակցության քարտուղարության ղեկավար Յանեզ Կոպաչը: Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Եվրոպան կցանկանար Ադրբեջանին տեսնել ԵՄ էներգետիկ ընկերակցության մեջ մտնող երկրների թվում՝ ընդգծելով, որ Եվրոպայում հստակ գիտակցում են «Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործման նշանակությունը։ ԵՄ համար «Հարավային գազային միջանցքի» առաջնահերթության մասին հայտարարել է նաև Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը: «Մենք հուսով ենք ադրբեջանական գազ ստանալ 2020 թվականին։ Ավելին, առկա տեղեկություններով՝ TANAP գազատարի նախագծի իրագործումը գերազանցում է գրաֆիկը»,- ասել է նա։

Այսպիսով, ԵՄ պատրաստ է իր սեփական շահերի պաշտպանության նպատակով, բացառություն անել որոշ երկրի համար, որոնց հետ համագործակցությունը սկզբունքորեն դեմ է իր արժեհամակարգին: Իհարկե, ԵՄ որոշ շրջանակներ կշարունակեն բարձրաձայնել Ադրբեջանում բռնատիրական վարչակարգի և մարդու իրավունքների պարբերական կոպիտ խախտումների մասին, սակայն ակնհայտորեն ԵՄ ձեռնպահ կմնա այդ հարցում Ադրբեջանի նկատմամբ որևէ զսպիչ լծակի կիրառումից, քանի որ, ինչպես ցույց է տվել փորձը, վերջին շրջանում Եվրոպայի մոտ տնտեսական և քաղաքական շահը երբեմն վեր է դասվում արժեքներից՝ դրանում համոզվեցինք նաև Թուրքիայի օրինակով: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: