ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքում շիաները պատրաստվում են երկրի մասնատմանը

REUTERS/KHALID AL MOUSILY

Իրաքի անվտանգության ուժերը սկսել են երեք մետրանոց պատ կառուցել մայրաքաղաք Բաղդադի շուրջը: Անվտանգության պատնեշը շրջապատելու է քաղաքը բոլոր կողմերից: Այս մասին հայտարարել է Բաղդադի օպերատիվ շտաբի ղեկավարներից մեկը՝ գեներալ Ամիր Աշ-Շամմարին, գրում է Reuters-ը: Տեղեկության համաձայն՝ պատնեշի առաջին հատվածի շինարարությունն արդեն սկսվել է Բաղդադի արևմտյան հատվածում:

Անվտանգության ներկայացուցիչները պնդում են, որ նման քայլի նպատակն է մայրաքաղաքը պաշտպանել զինամթերքի և պայթուցիկ նյութերի մաքսանենգությունից, որոնք ԻՊ-ի զինյալներն օգտագործում են ահաբեկչություններ կազմակերպելիս: «Բաղդադի շուրջ անվտանգության պատնեշը թույլ չի տա ահաբեկիչներին ներթափանցել կամ պայթուցիկ նյութեր մտցնել քաղաք՝ խաղաղ բնակիչների վրա հարձակումներ իրականացնելու համար», - AFP-ին ասել է իրաքցի գեներալ Սաադ Մաանը: Նախատեսվում է քաղաքի շուրջը նաև դիտակետեր տեղակայել և մշտական հսկողություն սահմանել:

Անվտանգության պատնեշի կառուցման նպատակն առաջին հայացքից Բաղդադի պաշտպանությունն է, քանզի քաղաքացիների անվտանգության ապահովման խնդիրն առավել քան ակնհայտ է: Իրաքին աջակցության տրամադրման ՄԱԿ-ի առաքելության տվյալներով՝ միայն 2016 թվականի հունվարին Իրաքում բռնությունների հետևանքով 850 մարդ է մահացել, ևս 1450-ը վիրավորվել է: Զոհերի թվով իրաքյան բոլոր քաղաքներից առաջին հորիզոնականում մայրաքաղաք Բաղդադն է, որտեղ միայն անցյալ ամիս 299 մարդ է սպանվել:

Սակայն, հարկ է նշել, որ պատնեշի կառուցման նախաձեռնությունը ոչ բոլորն են համարում անվտանգության նկատառումներով պայմանավորված: Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադին, ով, ի դեպ, սուննի է, դեմ է արտահայտվել պատնեշի կառուցմանը: «Բաղդադը բոլոր իրաքցիների մայրաքաղաքն է: Չի կարող որևէ պատ կամ պատնեշ լինել, որը մյուս քաղաքացիներին կխանգարի ներս մտնել», - Իրաքի վարչապետի հայտարարությունը մեջբերում է Reuters-ը: 

Al-Jazeera-ն Բաղդադի շուրջ պատնեշի կառուցումը դիտարկում է ոչ թե անվտանգության, այլ քաղաքական դաշտում՝ ընդգծելով, որ սա Իրաքի բաժանման հերթական նշանն է: Վաղուց արդեն բազմաթիվ վերլուծաբաններ կանխատեսում են Իրաքի բաժանումը 3 գոտիների՝ սուննիական, շիական և քրդական: Ընդ որում, Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարի այս փուլում կողմերից յուրաքանչյուրը փորձում է հստակ սահմանազատել իր վերահսկողության տակ գտնվող սահմանները՝ որոշ դեպքերում ընդլայնելով դրանք, ինչպես տեղի ունեցավ Քիրքուքի պարագայում, որն ԻՊ-ից ազատագրելուց հետո Իրաքյան Քրդստանը հայտարարեց իր ինքնավարության մաս: Այս տեսանկյունից Բաղդադի շուրջ պատնեշի կառուցմամբ, Al-Jazeera-ի կարծիքով, Իրաքի շիական հատվածը պատրաստվում է երկրի մասնատմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: