ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԳՆ-ն. Ստամբուլում հայ ամուսինների դեմ հարձակման գործով ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացիներ կան

Yerkir.am

Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել է, այն տեղեկությունները, որ Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա հարձակմանը մեղսակցություն ունենալու կասկածանքով ձերբակալվածների թվում, նախնական տվյալներով, կան ՀՀ քաղաքացիներ:

«Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների մեջ, ըստ նախնական տվյալների, կան ՀՀ քաղաքացիներ։ Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով: Արտաքին գործերի նախարարությունը հետևում է իրավիճակի զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին անհայտ անձիք մտել էին Շիշլիում ապրող տարեց հայ ամուսինների տուն, վերցրել թանկարժեք զարդեր ու խոշոր չափի գումար և մահացու «խոզի կապանքով» կապել տանտերերին ու հեռացել։ Մինչ իրավապահների դեպքի վայր հասնելը 85-ամյա ամուսինը խեղդվել էր, իսկ կնոջը մի կերպ են փրկել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: