ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը զգուշացնում է Թուրքիային

Hurriyet Daily News

Իրանը զգուշացրել է Թուրքիային Սաուդյան Արաբիայի հետ վերջինիս խորացող համագործակցության կապակցությամբ: Թեհրանի կարծիքով Էլ-Ռիյադը Մերձավոր Արևելքում իր սխալ քաղաքականության պատճառով պարտվող երկրներից մեկն է, գրում է Hurriyet Daily News-ը:  «Սա այն է, ինչ մենք ասում ենք մեր թուրք ընկերներին: Զգո՛ւյշ եղեք: Խաղադրույք մի՛ արեք պարտվողի վրա», - ասել է Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահմանպուրը, ով խորհրդակցություններ է անցկացրել իր թուրք գործընկերների հետ:

Թուրքիա-Սաուդյան Արաբիա խորացող համագործակցության մասին վերջին շրջանում խոսվում է հատկապես սիրիական հակամարտության ֆոնին: Սաուդյան Արաբիան, ինչպես նաև Ծոցի մի շարք միապետություններ հայտարարեցին Թուրքիայի հետ համագործակցությամբ Սիրիա ցամաքային զինված ուժեր ուղարկելու պատրաստակամության մասին: Իսկ որոշ լրատվամիջոցներ անգամ հայտնում էին, որ Թուրքիան և Սաուդյան Արաբիան մտադիր են համատեղ զորավարժություններ անցկացնել:

Իրանն ու Թուրքիան սիրիական հակամարտությունում հակադիր դիրքեր ունեն: Անկարան և Էլ-Ռիյադը հսկայական ֆինասնական և ռազմական միջոցներ են տրամադրում ծայրահեղական զինված խմբավորումներին: Իրանի փոխարտգործնախարարն ընդգծում է, որ Իրանը Սիրիայում իր գործողությունները ծավալում է Դամասկոսի հրավերով, ինչը «չի կարելի ասել նույն Սաուդյան Արաբիայի մասին»:

Թեհրանում, մեղմ ասած, թերահավատորեն են մոտենում Սիրիա սաուդական զորքեր ուղարկելու գաղափարին՝ ընդգծելով, որ Եմենում պարտվող երկիրը չի կարող նոր պատերազմի մեջ ներգրավվել: «Դա կատակ է: Մենք ավելին չէինք էլ կարող ցանկանալ», - Al-Monitor-ին  անանունության սկզբունքով ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի կողմից Սիրիա ցամաքային զորքեր ուղարկելու մասին լուրերը: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: