ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օլանդը նախաձեռնել է կադրային փոփոխություններ՝ հանուն վարկանիշի

Christophe Ena/AP

Չորեքշաբթի օրը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ իր պաշտոնից:

Նման որոշում է կայացվել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնած կադրային փոփոխությունների արդյունքում, որի մասին նախագահը պատրաստվում է հայտարարել առաջիկա օրերին։

Բանն այն է, որ Օլանդը մտադիր է 2017 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ փոխել ներկայիս կառավարությունը՝ իր անձնական վարկանիշի շեշտակի անկման և Սոցիալիստական կուսակցության ներսում առկա դժգոհությունների ֆոնին։

Սակայն, բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ Օլանդի հեղինակությունը նոյեմբերի 13-ի փարիզյան ահաբեկչություններից հետո այնքան է ընկել, որ ոչ մի կադրային փոփոխություն նրան այլևս չի փրկի:

Ինչևէ, 69-ամյա նախարարի հրաժարականն ամենևին անակնկալ չի եղել: Ֆաբիուսը լրագրողներին հայտնել է, որ վերջին անգամ է մասնակցում գործադիր մարմնի նիստին, և ակնկալում է, որ շաբաթվա ընթացքում կհայտարարվի կառավարության կազմի ամբողջական փոփոխության մասին: Ըստ որոշ կանխատեսումների` նախագահ Օլանդը Լորան Ֆաբիուսին կնշանակի երկրի Սահմանադրական դատարանի ղեկավարի պաշտոնում: Իսկ Ֆաբիուսի նախկին աթոռը, ինչպես հայտնում են մի շարք ֆրանսիական լրատվամիջոցներ, կարող է զբաղեցնել երկրի նախկին վարչապետ Ժան-Մարկ Էրոն կամ շրջակա միջավայրի նախարար Սեգոլեն Ռուայալը։

«Ես հպարտությամբ եմ առաջ տարել ֆրանսիական դիվանագիտությունն ու սիրով եմ ծառայել այս պաշտոնում», - խոստովանել է Ֆաբիուսը լրագրողներին:

Հիշեցնենք, որ Ֆաբիուսը լուրջ դեր է խաղացել որպես դիվանագետ՝ հատկապես Իրանի հետ միջուկային ծրագրի մասին համաձայնագիրը կնքելու ժամանակ, ինչպես նաև գովասանքի է արժանացել անցյալ տարի Փարիզում ՄԱԿ-ի գագաթաժողովի ընթացքում գլոբալ կլիմայի փոփոխության մասին համաձայնագրին միջնորդելու համար:

Լորան Ֆաբիուսի նախարարության օրոք նաև մի քանի ռազմական միջամտություններ են տեղի ունեցել մասնավորապես Աֆրիկայում՝ Մալիում պայքարն իսլամական ծայրահեղականների դեմ  ու Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում անկարգությունները ճնշելը, այն բանից հետո, երբ տապալվել էր այնտեղի առաջնորդը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: