ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին նախագահների ձեռքին է. Ուորլիք

armradio.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում առաջարկներ կներկայացնեն ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմանին բախումների ռիսկի կրճատման ու երկխոսության խթանման հնարավորությունների վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով նաև տարածաշրջան կատարելիք հնարավոր այցին ու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպմանը:

«Մեր նպատակն այն է, որ քննարկենք կարգավորման շուրջ բանակցություններն առաջ տանելու հնարավորությունները: Մենք նաև առաջարկներ ենք ներկայացնելու բախումների ռիսկի կրճատման ու երկխոսության խթանման հնարավորությունների վերաբերյալ»:

Անդրադառնալով Մինսկի խմբի ձևաչափի վերաբերյալ Ադրբեջանի բացահայտ դժգոհությանը Ուորլիքը նշել է. «Մենք կշարունակենք մեր միջնորդական ջանքերը տևական կարգավորում գտնելու ճանապարհին այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը հավատացած են, որ մեր ջանքերն օգտակար են: Իսկ լուծման համար նախագահներն են, որ պետք է քաղաքական կամք հանդես բերեն… Կարգավորման բանալին նախագահների ձեռքին է»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: