ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նշանակվել է ԱԱԾ-ի նոր տնօրեն

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Կուտոյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.
Գեորգի Կուտոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն»:

Մեկ այլ հրամանգրով Կուտոյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

Նշենք, որ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական:

Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում Գորիկ Հակոբյանի  պաշտոնավարման ժամկետը լրացել է երեկ՝ փետրվարի 11-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: