ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքական բանակը ռմբակոծել է սիրիական զորքերին

© CC0

Նախօրեին թուրքական բանակը կրակ է բացել սիրիական կառավարական զորքերի ուղղությամբ։

Թուրքիան ռմբակոծել է Լաթաքիայից  հյուսիս-արևմուտք՝ Ալիա լեռան շրջակա տարածքում տեղակայված սիրիական դիրքերը։ Թուրքական  Anadolu գործակալության հաղորդմամբ դա արվել է ի պատասխան Հաթայում թուրք ոստիկանների հանդեպ ականանետերով ռմբակոծության։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիան ռմբակոծել էր նաև Հալեպի հյուսիսում տեղակայած Մեննիխ գյուղի մոտ գտնվող քրդական դիրքերը։

Թուրքիայի այս քայլն անհանգստություն է առաջացրել ԱՄՆ-ում, հաղորդում է RosBalt-ը։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին առաջարկել է թուրքերին և քրդերին կենտրոնանալ ընդանուր սպառնալիքի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: