ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Տոնական վագոն» Կանանց տոնի առթիվ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքում անակնկալ է մատուցվել Երևանի մետրոյում, հատնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Տոնական ձևավորված վագոնում բոլոր կին ուղևորներին սպասել է անակնկալ` կենդանի երաժշտություն, բացիկներ և ծաղիկներ Երևանի քաղաքապետի անունից:

Շնորհավորանքներ են ստացել նաև մետրոպոլիտենի աշխատակցուհիները: Տոնական միջոցառումը հատկապես անակնկալի է բերել զբոսաշրջիկ կանանց, ովքեր նշել են, որ առաջին անգամ են մասնակից դառնում նման հետաքրքիր նախաձեռնությանը:

 «Տոնական վագոն» ծրագիրը կշարունակվի օրվա ընթացքում և հայկական հանրահայտ, սիրված ֆիլմերի մեղեդիներով, նաև երևանյան ֆոլկլորի երգերով շնորհավորանքներ կստանան բոլոր ուղևորուհիները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: