ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրան-Բուլղարիա երկաթուղին կանցնի Թուրքիայի տարածքով

www.panoramio.com

Իրանը պատրաստ է համագործակցել Բուլղարիայի հետ`Թուրքիայի տարածքով իր երկաթուղին Բուլղարիայի հետ միացնելու համար, ինչպես նաև հուսով է, որ կգործարկվի Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան տրանպորտային միջանցքը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին Թեհրանում հայտարարել է Իրանի տրանսպորտի և քաղաքային զարգացման նախարար Աբբաս Ախունդին իրանա-բուլղարական տնտեսական հանձնաժողովի նիստում:

Ախունդին դիմել է բուլղարական կողմին` խնդրելով ավելացնել իրանական բեռնատարների մուտքը տարեկան 2000-ից մինչև 5000: Նա նաև նշել է, որ Բուլղարիան Իրանի համար դարպաս է դեպի Եվրոպա, իսկ Իրանն իր հերթին դարպաս է Բուլղարիայի համար դեպի Պարսից ծոց և Կենտրոնական Ասիա: 

 Իրանն ու Բուլղարիան պայմանավորվել են նաև խթանել երկկողմ զբոսաշրջությունն ու ուղիղ ավիահաղորդակցություն հաստատել առաջիկայում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: