ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան Հայաստանի և Հունաստանի հայտարարությունները «պաթետիկ» է անվանում

Թուրքիայի արտգործնախարարությունը մեկնաբանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի և վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հայտարարությունները, որոնք հնչեցվել են Սարգսյանի՝ Հունաստան կատարած այցի ընթացում:

«Հայաստանի և Հունաստանի ղեկավարների կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Անատոլիայում տեղի ունեցած իրադարձությունները ցեղասպանություն ներկայացնելը լրջորեն զայրացրել է Անկարային, որը նրանց հայտարարությունը որակել է որպես պաթետիկ մտածելակերպի արդյունք», - գրում է թուրքական Hurriyet Daily News-ը: 

«Հայտարարությունները պաթետիկ մտածելակերպի արդյունք են, ինչը ապացուցում է, որ Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունները և համերաշխությունը կառուցվել են թուրքական ինքնության դեմ համատեղ թշնամանքի և զրպարտության վրա», - ասել է Թուրքիայի արտգործանախարարության խոսնակ Թանջու Բիլգիչը:

Հիշեցնենք, որ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահը, բարձր գնահատելով Հունաստանի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում, կարևորեց այն հանգամանքը, որ «մեր ազգային ողբերգության 100-րդ տարելիցին ընդառաջ Հունաստանը վերահաստատեց այդ հարցում իր հանձնառությունը՝ ընդունելով Ռասիզմի և այլատյացության դեմ օրինագիծը (2014թ. սեպտեմբերի 9-ին), որով քրեականացվեց նաև Հայոց ցեղասպանության ժխտումը՝ օրինակելի ուղերձ հղելով համաշխարհային քաղաքակրթությանը»: Սերժ Սարգսյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի ԱԺ-ն էլ իր հերթին 2015 թվականին միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարությունը:

Իր հերթին, Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսն իր ելույթում նշեց, որ «20-րդ դարի սկզբներին երկու ժողովուրդները միևնույն պատճառով տառապալից պահեր են ապրել, ինչպես վկայում է պատմությունը` թե՛ հայ ժողովրդի, թե՛ Պոնտոսի հույների, թե՛ Փոքր Ասիայի հույների նկատմամբ տեղի ունեցածը»:

«Մենք չենք մոռանա 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Հպարտ ենք, որ Հունաստանն այն քիչ երկրներից էր, որ օթևան տվեց տարագիր հայերին, նաև Հունաստանն առաջին երկրներից էր, որ ճանաչեց հայերի դեմ գործված ցեղասպանությունը, իսկ մյուս կողմից` Հայաստանի խորհրդարանը ճանաչեց պոնտոսցիների դեմ գործված ցեղասպանությունը», - ասել է Հունաստանի նախագահը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: