ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նավթի գներն ապրիլի 17-ի սպասվող հանդիպման տրամաբանության մեջ են

http://livetv.city/news/

Նախորդ շաբաթվա սկզբից հայտնի դարձավ, որ Քաթարի մայրաքաղաք Դոհայում ապրիլի 17-ին նախատեսվում է ՕՊԵԿ անդամ երկրների հանդիպումը, որի գլխավոր թեման լինելու է նավթի արդյունահանման ծավալների սառեցումն ընթացիկ տարվա հունվարի արդյունահանման մակարդակի վրա:

Հանդիպման հաստատումից ի վեր որոշակի աշխուժություն մտավ «սև ոսկու» գնագոյացման գործընթացներում: Մարտի կեսերին, ինչպես նաև անցյալ շաբաթ ֆոնդային բորսաներում նավթի գների գրեթե հավասարաչափ աճի ու անկման միտումներ էր նկատվում: Այս շաբաթվա ընթացքում նավթի գների ավելի շատ բացասական աճ նկատվեց: Վերջին երկու շաբաթվա ընթացքում նավթի նվազագույն գինը գրանցվեց է մարտի 29-ին, այն է 39.12 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ առավելագույն գինը՝ մարտի 22-ին՝ 41.79 դոլար մեկ բարելի դիմաց: Պետք է նշել, որ գների նմանօրինակ խաղարկումները, նավթի շուկայի կարգավորումների շուրջ ստացված տեղեկությունների ֆոնի վրա, լրիվ տրամաբանության մեջ են:

Որպես վերոնշյալի հիմնական փաստարկ՝ բավական է ուշադրություն դարձնել հենց միայն մեկ շաբաթվա կտրվածքով նավթի գրանցած առավելագույն ու նվազագույն գների ամսաթվերի վրա: Ավելի կոնկրետ՝ մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիան պատրաստակամություն է հայտնում սառեցնել նավթի արդյունահանման ծավալներն, անկախ այն բանից՝ Իրանը միանո՞ւմ է նախաձեռնությանը, թե՝ ոչ: Այստեղ հարկ ենք համարում հիշեցնել, որ նավթի համաշխարհային շուկայում բացասական սպասումների մեջ մեծագույն դերակատարություն ունեցավ հենց Սաուդյան Արաբիան, որը դեռ անցյալ տարվա վերջերից, երբ Իրանի նկատմամբ պատժամիջոցները դուրս չէին եկել, վերջինիս հետ յուրօրինակ նավթային մրցակցության մեջ էր մտել՝ հրապարակ գցելով իր կողմից նավթի արդյունահանման ծավալների անընդհատ մեծացման մասին պնդումները և չհամաձայնվելով ՕՊԵԿ-ի կողմից դրանց կրճատման կոչերին:

Ինչ վերաբերում է վերջին երկու շաբաթների ընթացքում «սև ոսկու» գրանցած նվազագույն գնին, որը գրանցվեց է մարտի 29-ին, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ՕՊԵԿ երկրների՝ սպասվելիք հանդիպման շուրջ լրացուցիչ դրական նորությունների պակասով: Բանն այն է, որ հանդիպման օրվա որոշումն ու 15-16 երկրների կողմից հանդիպմանը մասնակցելու պատրաստականությունը, սպասվածի նման, աճի ազդակ հանդիսացան նավթի գների համար, միևնույն ժամանակ, սպասումների ազդեցության ֆոնը սկսում է անկում ապրել՝ հանդիպմանը գնացող երկրների թվի չավելացմանը զուգահեռ: Բայց քանի որ հանդիպումից ակնկալիքներն, այնուամենայնիվ, մնում են բավական մեծ, նավթի գների անկումը ևս կտրուկ չի լինում:

Ինչ վերաբերում է այս ամենին Իրանի դերակատարությանը, ապա պետք է նշել, որ Իրանի մասնակցությունը Դոհայի հանդիպմանն, առավել ևս, նավթի արդյունահանման սառեցման շուրջ վերջինիս պատրաստականությունը միանշական նավթի գների հետագա ավելի կայուն աճի նախադրյալ կարող է հանդիսանալ: Մինչդեռ կարևորում ենք, որ Իրանի չմասնակցելը նախաձեռնությանը ևս շատ մեծ գնանկումների առիթ կարող է չհանդիսանալ, քանի որ առաջին հերթին, դա սպասելի է ավելի, քան մասնակցության վարկածը, և երկրորդ, Իրանի կողմից նման քայլի գնալը համաշխարհային շուկայի մյուս խաղացողների համար նաև տրամաբանական է և հասկանալի՝ որպես մի երկրի, ում նոր է տրվում շուկայում իր նախկին տեղը գրավելու հնարավորությունը:

Անցյալ մեկ շաբաթյա գնային վերլուծության համատեքստում ավելացնենք միայն, որ Լիբիան ևս հրաժարվել է մասնակցել ապրիլի 17-ին նախանշված հանդիպմանը, ինչը նշանակում է, որ չի մասնակցի նաև սառեցման նախաձեռնությանը, սակայն դրանից նավթի գներն առանձնակի փոփոխության չենթարկվեցին: Դա նշանակում է, որ շուկան արդեն որոշ չափով «հարմարվել է» մասնակից երկրների ցանկին ու հարաբերական գնային կայունության կպահպանի մինչև հանդիպումը, որն, ըստ մեր կանխատեսումների, կարող է լինել 38-43 դոլար մեկ բարելի դիմաց գնային միջանցքում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: