ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանում հնարավոր է միասեռ ամուսնությունների հարցով հանրաքվե անցկացվի

www.newsweek.com

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստի ընթացքում գրանցել է միասեռ ամուսնությունների վերաբերյալ հանրաքվեի անցկացման հարցը, փոխանցում է Интерфакс-ը:

ԿԸՀ-ի հաղորդագրությունում ասվում է, որ գրանցվել է 7 անձից բաղկացած ընտրողների նախաձեռնող խումբ և նրա կողմից ներկայացված հարցը, որը ձևակերպված  է հետևյալ կերպ` «Ցանկանո՞ւմ եք, թե՞ ոչ, որ Վրաստանում թույլատրվի նույն սեռի անձանց միջև ամուսնությունը»։

Հատկանշական է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն դիմումը ներկայացրած 7 քաղաքացիների կողմից ներկայացված մի շարք այլ առաջարկներ, ինչպիսիք են վրացական զինված ուժերը արտերկիր գործուղելու հարցը հանրաքվեի ներկայացնելը եւ այլն, մերժել է: Այսինքն՝ ԿԸՀ-ն ներկայացված առաջարկների փաթեթից ընտրել է միայն միասեռ ամուսնությունների հարցը հանրաքվեի դնելու առաջարկը:

Նշենք, որ մարտի 25-ից իր աշխատանքներն է սկսել կառավարական հատուկ հանձնաժողովը, որը պետք է նոր իրավական ձեւակերպում տա «ամուսնություն» հասկացությանը եւ համապատասխան փոփոխություններ կատարի երկրի Սահմանադրության մեջ: Դրա շրջանակներում հատուկ հանձնաժողովի անդամները մինչեւ ապրիլի 15-ը այցելելու են Վրաստանի բոլոր շրջաններ եւ լսելու են բնակչության կարծիքը տվյալ հարցի շուրջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: