ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ծիծաղելի է միջազգային հանրությունից ինչ-որ բան սպասելը. Ժաննա Կրիկորովա

Չնայած որ առաջնագծում կատաղի մարտերը շարունակվում են, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անառողջ խառնաշփոթ չկա: Ե՛վ Շուշին, և՛ Ստեփանակերտն ապրում են սովորական կյանքով, երեխաները դպրոցներում և մանկապարտեզներում են: Ամեն ինչ այնպես է, ինչպես խաղաղ ժամանակ:

«Ոչինչ չի հիշեցնում պատերազմի մասին, բացի քողարկիչ հանդերձանքով լրագրողներից և առաջնագիծ մեկնող կամավորներից», - «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում նշել է Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոցի» համալսարանի պրոռեկտոր Ժաննա Կրիկորովան: 

Ինչ վերաբերում է Ղարաբաղում տեղի ունեցածի նկատմամբ միջազգային հանրության արձագանքին և ղարաբաղցիների ակնկալիքներին, ապա Կրիկորովայի կարծիքով ներկայիս իրավիճակում միջազգային հանրությունից չարժե որևէ բան սպասել: «Ես ոչինչ չեմ սպասում միջազգային հանրությունից, ոչ մի արձագանք, բացի նրանից, որը նրանք արդեն արտահայտել են: Նույնիսկ ծիծաղելի է նրանցից ինչ-որ բան սպասելը», - նշել է Կրիկորովան

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: