ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այն, ինչ տեղի է ունենում հիմա, մի քանի անգամ ավելի ուժեղ 90-ականներին տեղի ունեցողից. Գագիկ Պետրոսյան

Ապրիլի 2-ից ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերսկսված ռազմական գործողությունների արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակի և բանակցություններից Ստեփանակերտի ակնկալիքների հետ կապված ադրբեջանական հասարակության արձագանքների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է  ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Պետրոսյանի հետ:  

- Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը Ղարաբաղում ներկա պահին:

- Ներկա պահին իրավիճակը կայուն լարված է: Արցախը ապրում անորոշ իրավիճակին բնորոշ կյանքով. քաղաքական ղեկավարությունը՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, և քաղաքացիական պաշտպանության, ինժեներական և թիկունքային հարցերով օպերատիվ շտաբը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, աշխատում են ուժեղացված ռեժիմով: Պաշտպանության բանակը մարտական բարձր պատրաստվածության է բերված: Արցախում այժմ շատ ուժեղ զգացվում է հայ ժողովրդի եռամիասնությունը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք: Աշխարհի տարբեր ծայրերից եկած բազմաթիվ հայ կամավորները, քաղաքական և հասարակական գործիչներ, արվեստի և մշակույթի գործիչներ, ԶԼՄ-ներ այժմ այստեղ են մեզ հետ: Ամբողջ աշխարհից տարբեր մարդկանց և հայկական կազմակերպությունների մեծ օգնություն կա, մենք միասնական ազգ ենք, որը մեծ ներշնչանքով այժմ միավորվել է Արցախի շուրջ: Ըստ իմ դիտարկումների՝ այն, ինչ տեղի է ունենում հիմա, մի քանի անգամ ավելի ուժեղ 90-ականներին տեղի ունեցողից...

- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում էին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք բանակցություններից:

-Իմ կարծիքը հետևյալն է. քանի դեռ համանախագահները հստակ չեն հայտարարել այն մասին, որ բանակցություններին առանց Արցախի մասնակցության հարցը չի կարող լուծվել, քանի դեռ չկա շփման գծում իրավիճակի դիտարկում և չկա ուղղակի ցուցում, թե որ կողմի մեղքով է հրադադարը խախտվել, ես ոչ մի դրական բան չեմ ակնկալում, բացի հրադադարի պահպանմանը համանախագահների աջակցությունից:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: