ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հրազդան, Սպիտակ և Թալին քաղաքներում վերընտրվել են գործող քաղաքապետերը

Կիրակի օրը Հրազդան, Սպիտակ և Թալին քաղաքներում անցկացված քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով՝ հաղթանակ են տարել գործող քաղաքապետերը։

Հրազդանում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Դանիելյանը ստացել է 12.510 քվե, նախկին քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առաջադրված Սասուն Միքայելյանը ստացել է 10.267 քվե։ «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված Արթուր Միսակյանը՝ 1237 քվե։ 

Թալինում նախնական արդյունքներով, հաղթել է գործող քաղաքապետ, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սարգիս Արամյանը՝ ստանալով 1.993 քվե։ ՀՅԴ թեկնածու Տիգրան Հարությունյանը ստացել է 1.036 քվե, իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը՝ 168 քվե։

Սպիտակում դարձյալ ըստ ԿԸՀ նախնական տվյալների, հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Գագիկ Սահակյանը՝ ստանալով 4.463 քվե։ ԳԱԼԱ-ն ավելի վաղ գրել էր, որ Հրազդանում հաղթող է թեկնածու է ճանաչվել գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը։

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: