ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության հարցում մեզ արդարություն է պետք. Սերժ Թանկյան

www.metalinjection.net

Հայոց ցեղասպանության կազմակերպիչն Օսմանյան կայսրությունն էր, որի իրավահաջորդը ժամանակակից Թուրքական Հանրապետությունն է: Ինչպես հայտնում է News.am-ը, այս մասին ասել է հանրահայտ երգահան ու երաժիշտ Սերժ Թանկյանը Alternative Press–ին տված հարցազրույցում:

«Սիրիայի անապատում մեր նախնիների ոսկորների վրա հիմա ավելացել են եզդիների, սիրիացիների ու ԻՊ կողմից մյուս սպանվածների ոսկորները: Սա ավելին է քան պարզապես ճակատագրի հեգնանք՝ սա,գրողը տանի, քաղաքական իրականությունն է: Սա փաստորեն վկայում է այն մասին, որ մենք չենք կանգնեցրել ցեղասպանությունը, չենք կանխել դրա կրկնությունը»,- ասել է նա:

Թանկյանը համարում է որ աշխարհի երկրների իշխանությունները բազմակողմանի գործողություններ չեն ձեռնարկում ցեղասպանությունները կանխելու համար: «Հենց այդ պատճառով էլ դրանք դեռ կրկնվում են»,- ասել է նա:

«Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ապա ես կարծում եմ, որ մարդկանց մեծ մասը կհամաձայնի՝ հարյուր տարին բավականին երկար ժամանակ է, որպեսզի երկիրն ի վերջո ընդունի իր պատմական արատները»,- հավելել է Թանկյանը:

«Ժամանակն է առաջ շարժվել դեպի արդարություն՝ նկատի ունեմ վերականգնում, հատուցում, կանխում: Մարդիկ կարող են հարցնել «Լավ, եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դու երջանիկ չե՞ս լինի»: Պատկերացրեք, որ հարյուր տարի վազում եք մի հանցագործի հետևից, որը սպանել է քո ընտանիքին ու այրել քո տունը ու վերջապես նա շրջվում է ու ասում «Լավ, կներես»: Մեզ արդարություն է պետք: Մեզ դատաստան է պետք: Ահա թե ինչ պետք է կատարվի այն ազգերի հետ, որոնք ցեղասպանություն են գործել, ինչպես արդարացիորեն կատարվեց Նյուրեմբերգի դատավարությունում»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: