ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վահրամ Տեր-Մաթևոսյան. Թուրքիան Ադրբեջանի իշխանություններին դարձրել է ահաբեկչությունը խթանող երկիր

cyberspaceandtime.com

«Արմեդիա» տեղեկատվական վերլուծական գործակալությունը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ հարցազրույց  պատմաբան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր- Մաթևոսյանի հետ:

պատմաբան է, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս եւ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող: - See more at: http://www.mediamax.am/am/news/get-back/9484/#sthash.hVeMJ3fU.dpuf

 

- Ինչպե՞ս կբնութագրեք Թուրքիայի կեցվածքը քառօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո: Ինչպե՞ս այն ընկալվեց միջազգային հանրության կողմից:

- Թուրքիայի դիրքորոշումը ևս մեկ անգամ փաստեց, որ անհնար է այդ երկրի գործող իշխանություններից որևէ կառուցողական քայլ ակնկալել թե´ ԼՂՀ-ի, թե´ տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ հարցերում։ Անկախությունից ի վեր Թուրքիան եղել է կողմնակալ, ինչով էլ ավելի է խորացրել բաժանարար գծերը։ Թուրքիայի նման դիրքորոշումն է, որ Ադրբեջանի իշխանություններին դարձրել է ահաբեկչությունը խթանող երկիր։ Թուրքիայի նման դիրքորոշումն է, որ Ադրբեջանի իշխանություններին ստիպում է մտածել, որ նրանք կարող են կոպիտ կերպով խախտել վստահության ցանկացած միջոցառում և մնալ անպատիժ։ Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղյան հարցում հիմնված է փոխօգնության վրա, և Հայաստանին այդպես էլ մինչ այժմ չհաջողվեց թուրք-ադրբեջանական հարաբերություններում առկա անհամաձայնության դրսևորումներն ուղղորդել ցանկալի ուղիով։ 

- Հաշվի առնելով Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Թուրքիայի կողմնակալ կեցվածքը՝ որքանո՞վ է տրամաբանական Թուրքիայի ԵԱՀԿ ՄԽ անդամ լինելը:

- Այս մասին տարիներ շարունակ ես պնդել եմ և շարունակում եմ պնդել, որ ոչ միայն Թուրքիան պետք է հեռանա ԵԱՀԿ-ից, այլ նաև այն պետությունները, որոնց համար Ղարաբաղյան հակամարտությունը հեռու ինչ-որ տեղում տեղի ունեցող երևույթ է։ Թուրքիային պետք է հեռացնել ու դա պետք է անել ժամ առաջ։ Արդեն քառորդ դար Թուրքիան Հայաստանին ենթարկում է տնտեսական, քաղաքական ու հեռահաղորդակցային շրջափակման և արգելքներ ստեղծում Հայաստանի զարգացմանը։ Թուրքիան տեղ չունի ԵԱՀԿ Մինսկի խմբում:

-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իսլամական համագործակցության կազմակերպության նախագահությունն այժմ անցել է Թուրքիային, ինչպե՞ս կարող է այս կառույցն ընդգրկվել հակահայկական նախաձեռնությունների մեջ, և որո՞նք պետք է լինեն մեր հնարավոր քայլերը:

- Ցավոք, Թուրքիան այդ կազմակերպությունը վերածել է իր գործիքի։ Թուրքիայի հիմնադիր ղեկավարները շատ կզարմանային, երբ տեսնեին, թե ինչպես է աշխարհիկ երկիրը նմանատիպ կերպ օգտագործում կրոնն արտաքին քաղաքականության մեջ։ Թուրքիան այդ կազմակերպության միջոցով Ղարաբաղյան հարցում վտանգավոր ուղի է հարթում, հակամարտությանը տալով կրոնական երանգներ։ Հայաստանը պետք է վերականգնի այն աշխատաոճը, որը որդեգրել էր 90-ականների սկզբին։ Այդ մասին իմ գործընկերներից Արաքս Փաշայանն ունի մենագրություն, որտեղ կան կարևոր դատողություններ։

- Այժմ շատ է շրջանառվում Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու հնարավորությունը: Ինչպե՞ս կարող է Թուրքիան արձագանքել Ադրբեջանի նման քայլին:

- Կլինի, կտեսնենք։ Կարծում եմ Թուրքիայի արձագանքն էական չէ և մեզ ամենաքիչը պետք է հետաքրքրի Թուրքիայի դիրքորոշումը։ Մեզ ավելի կարևոր հարցեր են մտահոգում, որոնք պետք է մտահոգեն տարածաշրջանի անվտանգության հարցերով հետաքրքրվող կողմերին։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: