ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրան-Ադրբեջան բանակցությունները չեն հակասի Ռուսաստանի դիրքորոշմանը

Trend

Առաջիկայում սպասվում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցն Ադրբեջան: Ինչպես հայտնում է Trend գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի փոխնախագահ Մասուդ Սոլթանիֆարը:

«Ռոհանիի այցն Ադրբեջան նախատեսվում է առաջիկա ամիսներին: Սպասվող այցը կբարձրացնի Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցության մակարդակը», - ասել է Իրանի փոխնախագահը:

Իրանցի պաշտոնյան հավելել է, որ Իրանի և Ադրբեջանի նախագահները վերջին երկու տարվա ընթացքում 6 հանդիպում են անցկացրել՝ նշելով, որ կողմերը մտադիր են խորացնել երկկողմ կապերը: Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ընթացքում Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել են ավելի քան 40 համաձայնագրի շուրջ: Իրանի փոխնախագահը նաև հայտնել է, որ երկու երկրները մի շարք ծրագրերն են նախանշել տարբեր ոլորտներում՝ արդյունաբերությունից մինչև գիտություն և զբոսաշրջություն:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին այցը Թեհրան կայացել է այս տարվա փետրվարին: Այցի շրջանակներում կողմերը 11 պայմանագիր են կնքել: Իսկ ավելի վաղ՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման շուրջ Ժնևյան համաձայնագրի կնքումից գրեթե անմիջապես հետո, Իրանի նախագահի առաջին տեղակալ, Էսհագ Ջահանգիրին այցելել էր Երևան:

Ղարաբաղյան քառօրյա պատերազմից հետո Իրանի նախագահի այցն Ադրբեջան բոլորովին այլ նրբերանգ է ստանում, և դժվար է այն դիտարկել միայն երկկողմ հարաբերությունների մակարդակում:

Նշենք, որ ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերի ժամանակ, ինչպես նաև դրան հաջորդած օրերին, Իրանը խուսափեց հակամարտող կողմերից որևէ մեկին աջակցություն հայտնելուց: Միաժամանակ ակնհայտ էր, որ Իրանում հստակ գիտակցում են տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանությունը՝ փորձելով մեղմել հնարավոր բոլոր վտանգները և օգտվել ընձեռնվող հնարավորություններից:

Այս տեսանկյունից կարելի է ակնկալել, որ Իրանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով կայանալիք բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը լինելու է հենց Ղարաբաղյան հակամարտությունը: Չէ՞ որ չեզոքություն պահպանելուց բացի Իրանը նաև միջնորդական նախաձեռնություններով է փորձում հանդես գալ: Եվ Ռոհանիի առաջիկա այցի ընթացքում այս հարցը հավանաբար լինելու է օրակարգում:

Ընդ որում, կարելի նաև ակնկալել, որ Իրան-Ադրբեջան բանակցություններն իրենց տրամանաբանությամբ դժվար թե հակասեն նույն Ռուսաստանի մոտեցմանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը հանդես են գալիս տարածաշրջանի գործերին արտաքին միջամտության դեմ, հետևաբար, չի բացառվում, որ նրանց միջև այս հարցի հետ կապված որոշակի փոխհամաձայնություն կա: Բացի այդ, ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Իրանը ցանկանում են պահպանել (հնարավորության դեպքում՝ նաև մեծացնել) իրենց ունեցած ազդեցությունն Ադրբեջանի վրա՝ կանխելով Բաքվի վրա Անկարայի ազդեցության մեծացումը: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: