ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կանադայում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթող է բացվել

Կանադայի Սենթ-Քեթրինս հայկական համայնքի ներկայացուցիչները շաբաթ` ապրիլի 30-ին, հավաքվել էին մասնակցելու հանդիսավոր արարողության` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը:

Ինչպես տեղեկացնում է Horison Weekly-ն` Նիագարայի շրջանի կանադահայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ հավաքվել էին Հայ համայնքի կենտրոնում` ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողի պաշտոնական բացման արարողությանը:

4.2 մետր բարձրությամբ և 2.1 մետր լայնությամբ հուշարձանը տեղակայվել է կենտրոնի առջև գտնվող տարածքում:  Բացման արարողությանը ներկա են գտնվել Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը, Տորոնտոյում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս Մարկ Թրույեն, հոգևորականներ, կառավարության ներկայացուցիչներ: Հուշարձանը բացել է Սենթ-Քեթրինսի քաղաքապետը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: