ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ-ն Վիետնամի հետ՝ ազատ առևտրի գոտում

x-true.info

Մայիսի 2-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ու Վիետնամի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի օրենքը: Դա նշանակում է, որ ԵԱՏՄ անդամ երկրների և Վիետնամի Հանրապետության միջև առևտուրն այսուհետ կկարգավորվի ազատ առևտրի գոտիներին հատուկ արտոնությունների միջոցով:

Պետք է նշել, որ Վիետնամի Հանրապետութան ու Եվրասիական տնտեսական միության միջև  համաձայնագիրն առաջին փաստաթուղթն էր՝ ստորագրված ԵԱՏՄ և երրորդ երկրի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ:

Պատմական էքսկուրս

«Արմեդիա» ՏՎԳ-ն «ԵԱՏՄ արտաքին կապերը» տեղեկանքով անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության արտաքին կապերին, երրորդ երկրների կամ միջազգային կառույցների հետ կնքված առևտրատնտեսական հարաբերությունները կարգավորող համաձայնագրերին, այդ թվում՝ ԵԱՏՄ-Վիետնամի Հանրապետություն հարաբերություններին:

Այսպես,  2015թ. ամռանը Ղազախստանում ստորագրված պայմանագիրը ենթադրում է արդեն 2020թ. ԵԱՏՄ –Վիետնամ առևտրաշրջանառությունը ներկայիս 4 մլրդ դոլար մակարդակից հասցնել 8-10 մլրդ դոլարի:

Համաձայնագրի մասին 

Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը,  հարկերի և մաքսերի ոլորտների կարգավորումից բացի, ներառում է նաև կողմերի միջև փոխադարձ պարտավորվածություններ մտավոր սեփականության, կայուն զարգացման ոլորտներում, էլեկտրոնային առևտրի, ինչպես նաև պետական գնումների ոլորտներում, հաստատում է մրցակցության պաշտպանության միասնական սկզբունքներ:

Բացի այդ, համաձայնագրով նախատեսվում է համագործակցություն ծառայությունների ոլորտում, ֆիզիկական անձանց միջև: Համաձայնագիրը սկզբի համար կարգավորում է հարաբերությունները միայն ՌԴ-ի և Վիետնամի Հանրապետության միջև: ԵԱՏՄ անդամ մյուս երկրներին համար համաձայնագիրը կգործի ավելի ուշ:

Եթե խոսենք կոնկրետ առևտրային հարաբերությունների մասին, ապա համաձայնագիրը կարգավորում է ինչպես ապրանքային, այնպես էլ ծառայությունների առևտուրը, այդ թվում՝ ներդրումները: Ի դեպ, համաձայնագիրն ունի հետաքրքիր յուրահատկություն. համաձայնագրի մասնակցության ու համապատասխան պարտականությունների ստանձնումը ԵԱՏՄ անդամ-երկրներն ու երրորդ կողմը՝ Վիետնամի Հանրապետությունն ընդունում են ինքնուրույն: Սա ենթադրում է, որ ԵԱՏՄ անդամ-երկրները կարող են Վիետնամի հետ առանձին որոշել համաձայնագրի որ կետերով մտնել ազատ առևտրի գոտու մեջ: Մյուս կողմից, եթե ԵԱՏՄ անդամ որևիցէ երկիր չունի ցանկություն մասնակցելու համաձայանությանը, կարող է չմասնակցել:

Ինչ վերաբերում է համաձայնագրի թերևս ամենահետաքրքրող հոդվածին՝ հարկերի և մաքսատուրքերի քաղաքականությանը, ապա այն ենթադրում է կարճաժամկետ հեռանկարում կողմերի միջև մաքսային ծառայությունների էլեկտրոնային փոխանակման համակարգի  ստեղծում, որը կնպաստի համատեղ մաքսային քաղաքականության իրականացմանն ու դրա արդյունավետության բարձրացմանը: Համակարգը կնպաստի ոչ հավաստի արձանագրությունների կրճատմանը, մաքսատուրքերի և հակամրցակցային քաղաքականության նվազմանը: Միևնույն ժամանակ, մաքսային բոլոր գործառույթները կիրականացվեն կողմերի օրենսդրությունների համաձայն: 

Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ–Վիետնամի Հանրապետություն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը ենթադրում է, որ Վիետնամը ԵԱՏՄ անդամ-երկրների մատակարարների համար կզորայցնի ապրանքատեսակների ընդհանուր անվանացանկի 59%-ի մաքսերը, ևս 30% ապրանքատեսակների համար զրոյական մաքսատուրքեր սահմանելու հարցը կլինի առաջիկա քննարկման օրակարգում: Արդյունքում՝ համաձայանգիրը չի ներառում միայն 12% ապրանքատեսակների ցանկ, ինչի նկատմամբ ԵԱՏՄ անդամ-երկրների մեծամասնությունն արտահանման հետաքրքրություն չունի:

Ստորև ներկայացնում ենք ապրանքատեսակներն՝ ըստ ոլորտների, որոնց վերաբերում է համաձայնագիրը.

ԵԱՏՄ-ից Վիետնամ արտահանվող՝

Գյուղատնտեսական ապրանքներ

Մսամթերք

Կաթնամթերք

Ցորեն, ալյուր, ձավարեղեն

Ծխախոտ

Արդյունաբերական ապրանքներ

Սարքավորումներ

Նավթ և նավթամթերք

Երկաթյա խողովակներ

Անվադողեր

Մեքենաներ (ավտոբուս, բեռնատար)

 

Վիետնամից ԵԱՏՄ ներկրվող՝

Գյուղատնտեսական ապրանքներ

Ձուկ

Բրինձ

Բանջարեղեն, մրգեր, ընկույզ

Պահածոյացված մրգեր և բանջարեղեն

Արդյունաբերական ապրանքներ

Թեթև արդյունաբերական ապրանքներ (բաճկոններ, սպորտային հագուստ, տաբատներ, կիսաշրջազգեստներ, շրջազգեստներ և այլն)

Էլեկտրոնային սարքավորումներ

Կաշվե ապրանքներ

Պատրաստի կենցաղային պարագաներ

 

Համաձայնագրի առավելությունները՝ ԵԱՏՄ անդամ-երկրների համար.

1. Մաքսային առավելություն՝ միջին թվաբանական հաշվարկով ներկայումս գործող ներկրման 10% մաքսի նվազեցում մինչև 1%:

2. Հնարավորություն՝ օգտվելու  Վիետնամի և երրորդ երկրների միջև ազատ առևտրային հարաբերություններից (Հնդկաստան, Չինաստան, Ավստրալիա, Նոր Զելանդիա)[1]:

 

ՀՀ-Վիետնամի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության պաշտոնական տվյալները փաստում են՝ Վիետնամի Հանրապետության հետ ունենք երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային դաշտով կարգավորված ձևաչափ: Ինչ վերաբերում է երկկողմ առևտրաշրջանառությանը, ապա ստորև ներկայացված թվերը խոսուն պատկերն են ներկայացնում:

2015 թ. արտահանումը ՀՀ-ից Վիետնամ կազմել է 131.2 հազ ԱՄՆ դոլար, ներմուծումը՝ 1241.7 հազ. ԱՄՆ դոլար: 2014 թ. թվերը կազմել են համապատասխանաբար՝  61.9 և 2030.3 հազ ԱՄՆ դոլար, 2013թ.՝ արտահանում չենք ունեցել, ներմուծումը կազմել է 2104.6, 2012-ին՝ արտահանումը 33.9 և ներմուծումը՝ 2932.2  հազ. ԱՄՆ դոլար[2]: Նշված վիճակագրությունից երևում է, որ վերջին տարիներին Վիետնամի հետ հարաբերություններում մենք դրսևորել են որակական փոփոխություն՝ սկսելով  ավելի շատ արտահանել, ավելի քիչ ներմուծել, մինչդեռ քանակական առումով, մենք դեռ շարունակում ենք հանդիսանալ ներկրող երկիր: Այս իմաստով Հայաստանի համար՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի, առավել հետաքրքրական է Վիետնամից եկող ապրանքների մասով առավելությունները:

Մինչդեռ այնուամենայնիվ պետք չէ մոռանալ, որ համաձայնագիրը դեռևս կգործի միայն ՌԴ-Վիետնամ երկկողմ ձևաչափում: ԵԱՏՄ մնացած անդամները դեռ պետք է սպասեն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: