ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը պետք է Սիլիկոնային հովիտ դառնա. Ադամ Շիֆ

ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող տնտեսական և ռազմական աջակցության ընդլայնումը բխում է երկու երկրների շահերից: Այս մասին հայտարարել է ամերիկացի կոնգրեսական, հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆը, հաղոդրում է «Ամերիկայի ձայնը»

Նրա խոսքով, վերջին ժամանակներս Հայաստանը Ռուսաստանի լուրջ ազդեցության տակ է հայտնվել, որը բնավ դրական ազդեցություն չի կարելի համարել:

Ադամ Շիֆի կարծիքով Հայաստանի շահերից է բխում զարգացնել սերտ հարաբերություններ ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Ռուսաստանի հետ:

«Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարող են տարբեր ուղղություններով զարգանալ, այդ թվում կարող ենք շարունակել նախկինում իրականավող ծրագրեր, ինչպիսիք էին «Հազարամյակի մարտահրավերների» կորպորացիայի, ԱՄՆ արտաքին օգնության և ականազերծման ծրագրերը: Մենք պետք է նաև Ադրբեջանին հանգիստ չտանք, և թույլ չտանք նրանց շփման գծում սադրանքների դիմել»,-ասել է նա:

Շիֆի կարծիքով Հայաստանի շահերից է բխում կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսության զարգացումը և Հայաստանիպայծառ բնակչության համար երկրի ներսում զբաղվածության ապահովումը: «Ես ամենից շատ կցանկանայի, որ Հայաստանը դառնար Կովկասի Սիլիկոնային հովիտ և գրավեր ամբողջ ինտելեկտուալ ներուժը, քանի որ ինտելեկտուալ կարողություններն անհնար է շրջափակման ենթարկել, հետևաբար բարձր տեխնոլոգիաների ոլորտը շատ հեռանկարային է Հայաստանի համար»,-ընդգծել է կոնգրեսականը:

Անդրադառնալով ԱՄՆ կողմից Հայաստանին հատկացվող աջակցությանը, նա ընդգծել է, որ այն կշարունակվի, չնայած ամերիկյան բյուջեի կրճատումներին: Շիֆը նաև կարծիք է հայտնել, որ հայկական սփյուռքը պետք է ակտիվորեն մասնակցի երկրի ապագայի կերտմանը: «Հայաստանում մեծ ազդեցություն վայելող սփյուռքի համար հատկապես կարևոր է նպաստել, որ հայաստանը ժողովրդավարական ուղիով շարժվի»,-իր խոսքն է ամփոփել Ադամ Շիֆը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: