ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցի զինծառայող է հուղարկավորվել, սակայն պաշտոնական Բաքուն լռում է

Նախնական տվյալներով մայիսի 1-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Թարթառի հատվածում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, ում մայիսի 2-ին հուղարկավորել են Բաքվի Սաբունչու շրջանի գերեզմանատանը:

Զինծառայողի զոհվելու մասին հայտնել է «Ռազմինֆո»-ն՝ պարզելով տեղեկությունը ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյուքնում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և իշխանամետ լրատվամիջոցները որևէ տեղեկություն չեն հայտնել զինծառայողի մահվան մասին: Սակայն Զինծառայողի սպանության լուրն ավելի ուշ հաստատել է նաև ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը։ Ըստ նշված լրատվակայքի տվյալների՝ 1996 թ. ծնված Մեմմեդով Էլմար Իլհամ օղլուն սպանվել է «հայկական գնդակից»։

Նշվում է, որ զինծառայողը ծառայության է մեկնել անցյալ տարի, սակայն համազգեստով նկարներից մեկում երևում է, որ 2015-ին զինծառայողն արդեն պետք է զորացրվեր: Ենթադրվում է, որ սպանվածը կարող էր լինել նաև պայմանագրային: Տեղեկությունները դեռևս հստակեցվում են:

Չնայած զինծառայողի թաղման նկարներին, որոնցում երևում են նաև Սաբունչիի շրջանի ադմինիստացիայի կողմից տեղադրված ծաղկեպսակներ, զինծառայողի մահվան մասին մինչ այժ որևէ տեղեկություն, բացի սոցցանցային գրառումներից, չի հաջողվել հայտնաբերել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: